Ալչիդե դե Գասպերի

Ալչիդե Ամեդեո Ֆրանչեսկո դե Գասպերի (իտալ.՝ Alcide Amedeo Francesco De Gasperi, ապրիլի 3, 1881(1881-04-03)[2][3][4][…], Պիևե Տեզինո, Տիրոլի կոմսություն, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 19, 1954(1954-08-19)[5][2][3][…], Բորգո Վալսուգանա, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա), Քրիստոնեա-դեմոկրատական քաղաքական գործիչ, Իտալիայի վարչապետը 1945 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 1953 թվականի օգոստոսի 17-ը։

Ալչիդե դե Գասպերի
իտալ.՝ Alcide De Gasperi
 
Կուսակցություն՝Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝Giovanni Prati - Trento? և Վիեննայի համալսարան
Գիտական աստիճան՝դափնեկիր[1]
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, լեզվաբան, լրագրող և դիվանագետ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օրապրիլի 3, 1881(1881-04-03)[2][3][4][…]
ԾննդավայրՊիևե Տեզինո, Տիրոլի կոմսություն, Ավստրո-Հունգարիա
Վախճանի օրօգոստոսի 19, 1954(1954-08-19)[5][2][3][…] (73 տարեկան)
Վախճանի վայրԲորգո Վալսուգանա, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա
ԹաղվածՍուրբ Լորենցոյի բազիլիկ[6]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Ի ծնե անունիտալ.՝ Alcide Amedeo Francesco Degasperi
ԱմուսինFrancesca Romani?
ԶավակներPaola De Gasperi? և Maria Romana Catti de Gasperi?
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1905 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանը՝ որպես փիլիսոփայության և գրականության մասնագետ, դառնալով լրագրող և ապա «Նոր Տրենտինո» («Nuovo Trentino») տպագիր պարբերականի խմբագիր։ 19-րդ դարի վերջին տարիներին եղել է Սոցիալ-քրիստոնեական, ուսանողական և իրրեդենտիստական շարժումների ակտիվ մասնակից, 1911 թվականից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը եղել է ավստրիական ռեյխսրատի անդամ։  

1919 թվականից հետո նրա հայրենի տարածաշրջանն անցել Է Իտալիայի կազմի մեջ, և Ալչիդե Դե Գասպերին դարձել Է Իտալիայի ժողովրդական կուսակցության հիմնադիրներից մեկը, հետագայում՝ նրա առաջնորդն ու գլխավոր քարտուղարը, 1921 թվականից եղել է խորհրդարանի անդամ։ Սկզբում Դե Գասպերին կողմ է իր կուսակցության մասնակցությանը Բենիտո Մուսոլինիի կառավարությունում, սակայն շուտով դարձել է նրա ռեժիմի հակառակորդը 1924 թվականին՝ պառակտման ընթացքում ղեկավարել է կուսակցության հակաֆաշիստական թևը։ Ֆաշիզմի դեմ ելույթների համար 16 ամիս գտնվել է բանտում։ Նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման, սակայն չի կրել պատիժը առողջության վատթարացման պատճառով։ Ազատ արձակելուց հետո՝ 1931 թվականից աշխատել է Վատիկանի գրադարանում։

1943 թվականին հիմնադրել է Իտալիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, որն այդ ժամանակ անօրինական էր և հիմնված էր Ժողովրդական կուսակցության վրա։ 1944 թվականից եղել է կուսակցության առաջին գլխավոր քարտուղարը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալչիդե դե Գասպերի» հոդվածին։