Ալմեն Աբդի

շվեյցարացի ֆուտբոլիստ

Ալմեն Աբդի (ալբ․՝ Almen Abdi, հոկտեմբերի 21, 1986(1986-10-21)[1][2][3], Պրիզրեն, Կոսովո[1]), շվեյցարացի ֆուտբոլիստ, ծագումով Կոսովոյից, անգլիական «Շեֆիլդ Ուենսդեյ» ֆուտբոլային ակումբի և Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ալմեն Աբդի
Քաղաքացիությունը Շվեյցարիա[1] և  Կոսովո[1]
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 21, 1986(1986-10-21)[1][2][3] (37 տարեկան)
ԾննդավայրՊրիզրեն, Կոսովո[1]
Հասակ182 սանտիմետր[2]
Քաշ77 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան

Ակումբային գործունեություն խմբագրել

Ալմեն իր կարիերան սկսել է «Ցյուրիխ» երիտասարդական ակադեմիայում՝ Լյուսենա Ֆավրայի ղեկավարությամբ։ 2004 թվականի հուլիսի 31-ին՝ 16 տարեկան հասակում, շվեյցարական սուպերլիգայում Աբդին «Թունայի» դեմ խաղում խաղացել է իր առաջին խաղը։ 2005 թվականին Ալմեն իր թիմին օգնել է նվաճել Շվեյցարական գավաթը։ 2006 թվականին լիարժեք պայմանագիր է կնքել «Ցյուրիխայի» հետ մինչև 2010 թվականի ամառը։ 2008-2009 թվականների մրցաշրջանի արդյունքներով Աբդին դարձել է ակումբի լավագույն ռմբարկուն՝ խփելով 19 գոլ և 12 գոլային փոխանցում։ 2009 թվականի նոյեմբերին Ալմենն իր ընկեր Անդրես Վասկեսի հետ մարզիչ Բերնար Շալանդի կռվից հետո դուրս արվեց ակումբից։

2010 թվականի հունվարի սկզբին ֆրանսիական «Լե Մանը», լիգայից դուրս մնալուց խուսափելու հույսով, 6 ամսով պայմանագիր է կնքել Աբդիի հետ[4][5][6]։ Հունվարի 16-ին Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում «Լորյանայի» դեմ խաղում կայացել է նրա դեբյուտը Լիգայում[7]։ Ֆրանսիական ակումբում Ալմեն խաղաց 13 խաղ։ «Լե Մանը» լքելիս Աբդին ասել է, որ չի փոշմանում այդտեղ ունեցած փորձի համար[8]։

Ֆուտբոլը Ֆրանսիայում շատ ատլետիկ է, բայց դա միայն օգնում է ինձ արագ հարմարվել Իտալիայի առաջնությունում։

Ալմեն Աբդի

Դեռևս «Ցյուրիխում» հանդես գալու ժամանակ Ալմենով հետաքրքրված է եղել իտալական «Ուդինեզե» սկաուտական ֆուտբոլային ակումբը։ Լիգա 1-ից «Լե Մանայի» դուրս մնալուց հետո Աբդին 5-ամյա պայմանագիր կնքեց իտալական խմբի հետ։ Օգոստոսի 28-ին Իտալիայի Սերիա A առաջնությունում «Ջենովայի» դեմ խաղում տեղի ունեցավ առաջին խաղը։ 2010/11 մրցաշրջանում Ալմենը խաղաց 19 խաղ՝ հիմնականում դուրս գալով փոխարինման ժամանակ։ 2011 թվականի սեպտեմբերի 29-ին Եվրոպայի լիգայում շոտլանդական «Սելտիկի» դեմ խաղում Աբդին գոլ խփեց «զեբրերին»՝ իրացնելով տասնմեկ մետրանոց տուգանային հարված[9]։

2012 թվականի հուլիսին «Ուդինեզեն» վարձավճարով Ալմենին տվեց անգլիական «Ուոթֆորդին»։ Աբդին նոր ակումբում խաղաց երեք ընկերական խաղ, որտեղ խփեց մեկ գոլ[10] և խմբին հասցնելով 2012-2013 մրցաշրջանի ավարտին[11]։ 2012 թվականի օգոստոսի 18-ին Ալմենը առաջին խաղը խաղաց «Քրիսթալ Փելաս» ֆուտբոլային ակումբի դեմ, որտեղ խփեց առաջին գոլը Չեմպիոնշիպում[12], իսկ իր թիմը կարողացավ տանել կամային հաղթանակ, 3-2 հաշվով։

Աբդին «Ուոթֆորդի» կազմույմ

Հաջորդ մրցաշրջանում օգոստոսի 25-ին «Բիրմինգեն Սիթիի» դեմ խաղում Աբդին նորից գոլ խփեց և իր խմբին 2--0 հաշվով հաղթանակ բերեց[13]։ Վարձավճարի ժամանակը երբ ավարտվեց «Ուոթֆորդը» գնեցին Ալմենի տրանսֆերը։ 2015 թվականին նա օգնեց թիմին բարձրանալ մեկ աստիճանով։ Օգոստոսի 15-ին «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղոմ Աբդին առաջին ելույթը ունեցավ անգլիական Պրեմիեր լիգայում[14]։ Օգոստոսի 24-ին «Ստոկ Սիթիի» դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը Անգլիայի բարձրագույն առաջնությունում[15]։

2016 թվականի ամառը Աբդին տեղափոխվել է «Շեֆիլդ Ուենսդեյ»։ Օգոստոսի 7-ին «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում նա առաջին անգամ հանդես եկավ իր նոր թիմում[16]։

Միջազգային գործունեություն խմբագրել

2008 թվականի օգոստոսի 20-ի ընկերական խաղի ժամանակ Կիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականը Աբդին առաջին անգամ խաղացել է Շվեյցարիայի ազգային հավաքականի հետ։

Նվաճումներ խմբագրել

Թիմային

«Ցյուրիխ»

  • Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնություն—2005-2006 - ոսկե
  • Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնություն—2006-2007 - ոսկե
  • Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնություն—2008-2009 ոսկե
  • Շվեյցարիայի ֆուտբոլի գավաթի տիրակալ—2005

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Атакующий хавбек перебирается во Францию».
  5. «Almen Abdi au MUC 72» (French). Le Mans FC. 2010 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Abdi to leave Zürich for Le Mans». UEFA. 2009 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  7. «Ле-Ман VS. Лорьян 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ հունվարի 16.
  8. «Альмен Абди». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  9. «Селтик VS. Удинезе 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 29.
  10. Smith, Frank (2012 թ․ հուլիսի 17). «Loan trio expected to remain». Watford Observer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  11. "Official: Hornets delighted with a magnificent seven signings" Արխիվացված 2012-08-02 Wayback Machine. Watford Football Club. 30 July 2012. Retrieved 30 July 2012.
  12. «Crystal Palace 2–3 Watford». BBC. 2012 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  13. «Уотфорд VS. Бирмингем Сити 2:0». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  14. «Уотфорд VS. Вест Бромвич Альбион 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 15.
  15. «Сток Сити VS. Уотфорд 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 24.
  16. «Шеффилд Уэнсдей VS. Астон Вилла 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 7.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմեն Աբդի» հոդվածին։