Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան (Երևան)

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան, գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
ԿարգավիճակՀՀ պետական հուշարձան ID 1.6/95.5
ՀամայնքԿենտրոն
Առաջին հիշատակում1939
Գտնվում էԱզատության հրապարակում
Բարձրություն8,5 մ
Քանդակագործ(ներ)Արա Սարգսյան, Ղուկաս Չուբարյան
Ճարտարապետ(ներ)Գրիգոր Աղաբաբյան, Ֆենիքս Դարբինյան
Հիմնադրում1953
Նյութբրոնզ, Բջնիի շագանակագույն-վարդագույն մարմար
Շինարարության ավարտնոյեմբերի 17, 1957
Ներկա վիճակկանգուն


Հեղինակներ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի շագանակագույն-վարդագույն մարմարից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։ Կոմպոզիտորի բրոնզե քանդակի բարձրությունը 4,2 մետր է, պատվանդանի բարձրությունը 4,3 մետր է, լայնությունը` 4,5 մետր, խորությունը` 6 մետր։ Քանդակը ձուլվել է Երևանի քաղխորհրդի բրոնզաձուլական արհեստանոցում։ Պատվանդանին հայերեն գրված է[2].

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ

1871-1928

Պատմություն խմբագրել

Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն հայտարարել էր Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանի մրցույթ, որի արդյունքներով ժյուրին ընտրեց երկու լավագույն տարբերակները։ Երքաղխորհրդի գործկոմի 1953 թվականի մարտի 11-ի որոշմամբ` հուշարձանի վերջնական տարբերակը համատեղ մշակելու համար որպես հիմք ընդունվեց երկու նախագիծ` քանդակագործ Սարգսյանի ու ճարտարապետ Աղաբաբյանի «Էլմաս» կարգախոսով նախագիծը (թիվ 1 տարբերակ) և քանդակագործ Չուբարյանի ու ճարտարապետ Դարբինյանի «Երեք արմավենի» նախագիծը[3]։

1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը[4]։

2009-2010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Սպենդիարյանի և Թումանյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նվիրվում է Արա Սարգսյանի ծննդյան 115-ամյակին (1902-1969) (2017)։ Արա Սարգսյան։ Երևան։ «ՎարդՀրատ» ՍՊԸ։ ISBN 978-9939-833-24-8
  2. 2,0 2,1 Արա Սարգսյանի` Ն. Վ. Կուտուզովային գրված նամակ, 1964 թվականի մայիսի 2։ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի պահոց։
  3. Քաղվածք Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 11.03.1953 թ. նիստի «Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը կառուցելու» մասին թիվ 4/226 արձանագրությունից։ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի պահոց։
  4. Тиханова В. А. (1962). Ара Сарксян. Москва: Издательство Академии художеств СССР. էջ 140.
  5. Թումանյանի և Սպենդիարյանի արձանները զբաղեցրեցին իրենց տեղերը

Արտաքին հղումներ խմբագրել

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/95.5