Ալեքսանդր Սաֆարյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Վիլենի Սաֆարյան (մարտի 24, 1964(1964-03-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թյուրքագետ։

Ալեքսանդր Սաֆարյան
Ծնվել էմարտի 24, 1964(1964-03-24) (60 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական, պետական ծառայող և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և Հայաստանի պաշտպանության նախարարություն
Գործունեության ոլորտթյուրքագիտություն
Ալմա մատերՆիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց (1981) և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1986)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1964 թ. մարտի 24-ին։ 1981 թ. Ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 19 դպրոցը, 1986 թ.՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքական բաժինը, 1989 թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան։ 1988-1989 թթ. ստաժավորում է անցել Դամասկոսում (Սիրիա)։ 1990 թ. աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր Հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչությունում որպես պետի օգնական և գիտամեթոդական խորհրդի գիտնական-քարտուղար։ 1990 թ.-ից աշխատել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական և թուրքական բանասիրության (վերակազմավորումից հետո՝ թուրքագիտության) ամբիոնում որպես դասախոս, ապա ավագ դասախոս։ 1994-1995 թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում, զորացրվել մայորի կոչումով։ 1996 թ.-ից ԵՊՀ թուրքագիտության (վերանվանումից հետո՝ թյուրքագիտության) ամբիոնի վարիչն է[1]։

1995 թ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում պաշտպանել է «Գրիգոր Նարեկացին և սուֆիզմը (գաղափարախոսության հիմնահարցեր, միջնադարյան աղբյուրների համեմատական ուսումնասիրության փորձ)» թեկնածուական ատենախոսությունը։ 2004 թ. նրան շնորհվել է դոցենտի, իսկ 2012 թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում։ Տասից ավելի թեկնածուական ատենախոսությունների գիտական ղեկավար է (ղեկավարել է հայաստանյան իրականության մեջ պաշտպանված առաջին ատենախոսությունները «թուրքերեն լեզու» և «թուրք գրականություն» մասնագիտությունների գծով)։

2013 թ.-ից Ինֆորմատացման միջազգային ակադեմիայի (Կանադա) իսկական անդամ է։

«Միջազգային հարաբերություններ. Հայկական աշխարհ», «Հայագիտական հետազոտություններ», «Իրան Նամե» հանդեսների, «Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ» (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ), «Արևելագիտության հարցեր» (ԵՊՀ) մատենաշարերի, «Թյուրքագիտական հետազոտություններ» միջազգային գիտական հանդեսի խմբագրական խորհուրդների անդամ է։

Թյուրքագիտության, օսմանագիտության, հայ-թյուրքական լեզվական ու պատմամշակութային առնչություններին, արևելագիտության պատմության հիմնահարցերին նվիրված հարյուրից ավելի գիտական ու մեթոդական աշխատանքների հեղինակ է, որոնք տպագրվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում, Լեհաստանում, Իրանում, Թուրքմենստանում, Ղազախստանում, Ռուսաստանում։ Հայ իրականության մեջ թուրքերենի առաջին դասագրքի համահեղինակներից է (առաջին հրատ.՝ 2001 թ., հինգերորդ հրատ.՝ 2013 թ.)։

2014 թ. պարգևատրվել է «Magtymguly Pyragy» մեդալով (Թուրքմենստանի պետական պարգև)[2][3][4]։ 2021 թ. պարգևատրվել է Ղազախստանի նախագահի շնորհակալագրոով[5][6][7] և «Ղազախստանի Հանրապետության Անկախության 30-ամյակ» մեդալով (Ղազախստանի պետական պարգևներ)։ 1999 թ. պարգևատրվել է ԵՊՀ Ոսկե մեդալով, 2014 թ.՝ ԵՊՀ հուշամեդալով, 2019 թ.՝ ԵՊՀ Արծաթե մեդալով։

Աշխատություններ խմբագրել

  • Ալեքսանդր Սաֆարյան, Զիյա Գյոքալփը և «Թյուրքականության հիմունքները» (Մենագրություն), ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2012[8][9][10]։
  • Ալեքսանդր Սաֆարյան, «Տնտեսական թյուրքականությունը», էտատիզմի քաղաքականությունը Թուրքիայում և տնտեսության «թուրքացումը» (Ուսումնամեթոդական ձեռնարկ), ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2012։
  • Ալեքսանդր Սաֆարյան, Աշոտ Սողոմանյան, Տիրան Լոքմագյոզյան, Թուրքերենի դասագիրք, յոթերորդ հրատարակություն (Երաշխավորվել է ՀՀ ԿԳՆ կողմից որպես դասագիրք բուհերի ուսանողների համար), ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2021[11]։
  • Անի Սարգսյան, Ալեքսանդր Սաֆարյան, Լուսինե Սահակյան, Օսմաներենի դասագիրք, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2016[12][13]։
  • Դավիթ Սաֆարյան, Գուրգեն Մելիքյան, Վարդան Ոսկանյան, Ալեքսանդր Սաֆարյան, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Թուրքիայի հասարակական-քաղաքական դիսկուրսում, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2017։
  • Alexander Safaryan, Ziya Gökalp on National Education, "Iran and the Caucasus", vol.8.2, Brill, Leiden - Boston, 2004, pp. 219–229.[14]
  • Alexandre Safaryan, Armenie-Turquie։ en finir avec le dernier mur de la honte, "France-Armenie", Tout sur l'Armenie, Hors Serie, Paris, 2006, pp. 284–285.
  • Alexander Safaryan, On the History of Turkish Feminism, "Iran and the Caucasus", vol.11.1, Brill, Leiden - Boston, 2007, pp. 141–152.[15]
  • Ալեքսանդր Սաֆարյան, Քեմալականների լեզվական քաղաքականության ակունքներում. Զիյա Գյոքալփի լեզվաբանական հայացքները, «Ժամակակակից Եվրասիա» , Հատոր III (2), ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Երևան, 2014, Էջ 52-76։
  • Ալեքսանդր Սաֆարյան, Թուրքական գյոքալփագիտության պատմությունից, «Լրաբեր հասարակական գիտությունների», թիվ 2 (647), Երևան, 2016, էջ 86-93։
  • Ալեքսանդր Սաֆարյան, Ռուբեն Մելքոնյան, Ակադեմիկոս Վ. Գորդլևսկին՝ Օսմանյան կայսրությունում բռնի իսլամացման մասին, Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, VI, Երևան, 2009, էջ 298-305[16]։
  • Գուրգեն Մելիքյան, Ալեքսանդր Սաֆարյան, Ակադեմիկոս Վլադիմիր Գորդլևսկին՝ հայագիտական հիմնահարցերի մասին, Արևելագիտության հարցեր (գիտական հոդվածների ժողովածու), VII, ԵՊՀ հրատ., Երևան, 2012, էջ 148-165[17]։
  • Անի Սարգսյան, Գուրգեն Մելիքյան, Ալեքսանդր Սաֆարյան, Բաքիի՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանում պահվող N 321 ձեռագիրը, «Լրաբեր հասարակական գիտությունների», թիվ 2-3 (634-635), 2012, էջ 442-446։
  • Արամ Սիմոնյան, Ալեքսանդր Սաֆարյան, Մահթումկուլի-Ֆրագիի բանաստեղծությունների հայերեն երրորդ հրատարակության առթիվ, Մահթումկուլի-Ֆրագի. Հատընտիր (Կազմ. և խմբ.՝ Վ. Խաստուր և Ալ. Սաֆարյան), «Արտագերս» հրատ., 2014[18][19][20]:
  • Alexander Safaryan, Lousine Sahakyan, On "Adaptation" of Traditional Images in the Works of Eastern Christian and Islamic Poets, Abstracts of the World Philosophy Day Congress, Tehran, 2010, p. 249.
  • Ռուբեն Ավագյան, Ալեքսանդր Սաֆարյան, Փաստաթղթեր բռնադատված Գրիգոր Չուբարյանի «Գործերից» (էջեր մեծ իրավագետի «դանթեականից»), «Իրան-Նամէ», հատոր 35, 2000 թ., էջ 24-36։
  • Сафарян А.В., Саакян Л.С., Армяно-кыпчакские рукописи-источники изучения истории тюркских языков//Россия и тюрко-мусульманский мир: историко-культурные связи: материалы Международного научного симпозиума (Елабуга, 21-22 апреля 2016 г.), науч. ред.: З.С.Миннуллин, Э.К.Хабибуллина, Казань, изд. Казан.ун-та, 2017, стр. 168-178.
  • Сафарян А., Əдiлбаев Ж., ТМД елдерiнiң түркiтану орталықтары ынтымақтастығының келешегi туралы, Түркi әлемi және халықаралық байланыстар: тарих, тұлға, келешек, 26-27 мамыр 2017 жыл, Астана, 2017, б. 259-262.
  • Сафарян А., Адилбаев Ж., Об армяно-казахских культурных связях и научном сотрудничестве между Арменией и Казахстаном// Хабаршы – Вестник,N 1 (110), ЕНУ им. Л.Н.Гумилева, Астана, 2016, стр. 113-118.
  • А. Сафарян, Ж. Адилбаев, Н. Погосян, Незабываемые страницы истории изучения и популяризации творческого наследия великого узбекского поэта и гуманиста Алишера Навои в Армении и в Казахстане, Творческое наследие Алишера Навои и современность, Сборник докладов международной научной конференции, Москва, МГУ им. М.В. Ломоносова, 11-13 февраля, 2018г., стр. 8-11.
  • Сафарян А., Адилбаев Ж., Восканян В., О преподавании восточных языков в Ереванском государственном университете, Тюркский мир и исламская цивилизация: проблемы языка, литературы, истории и религии, IX международная тюркологическая конференция 13-14 апреля 2018, КФУ, Казань, 2018, стр. 422-425.
  • Сафарян А. В., Мелконян Р.О., Погосян Н.А., О преподавании турецкого языка в Ереванском государственном университете, Язык и культура в эпоху интеграции наунного знания и профессионализации образования, Пятигорск, 2017, стр. 294-298.
  • Сафарян А.В., Сафарян А.А., О духовных ценностях и культурно-гуманитарном пространстве, объединяющем народы стран ЕАЭС // Армения в ЕАЭС: Евразийская экономическая интеграция в действии (Сборник статей), Ереван, 2018, стр. 83-95.
  • Ալեքսանդր Սաֆարյան, Սիրանուշ Գալշոյան, Հայ ուսանողներին թուրքերենի դասավանդման որոշ առանձնահատկությունների մասին, Արևելագիտության հարցեր (գիտական հոդվածների ժողովածու), XIII, ԵՊՀ հրատ., Երևան, 2017, էջ 416-435[21]։
  • Симонян А., Сафарян А., Об армяно-туркменских культурных связях и научно-образовательном сотрудничестве между Арменией и Туркменистаном, «Հայագիտության հարցեր» հանդես, թիվ 1(16), Երևան, ԵՊՀ հրատ., 2019, էջ 226-235։
  • Լ. Սահակյան, Ալ. Սաֆարյան, Դ. Հայրապետյան, Օսմանյան կայսրության «միլլեթների համակարգի» և «հայ միլլեթի» կարգավիճակի հիմնահարցերի շուրջ, «Հայագիտության հարցեր» հանդես, թիվ 1(16), Երևան, ԵՊՀ հրատ., 2019, էջ 226-235։
  • Ալեքսանդր Սաֆարյան, Հայ-ղազախական պատմամշակութային առնչությունների պատմությունից // Ղազախական գրականության անթոլոգիա / Կազմ.` Թ. Ուրազաև, Կ. Ամիրժանով; Խմբ.` Վ. Դևրիկյան, Ալ. Սաֆարյան, - Եր. 2019, էջ 5-38։
  • Արամ Սիմոնյան, Ալեքսանդր Սաֆարյան, ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹՅՈՒՐՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ[22]։
  • Симонян А., Сафарян А., О научно-образовательном сотрудничестве между Арменией и Казахстаном: реалии и перспективы // Armenological Issues, 3 (21), YSU Press, Yerevan, 2020, pp. 3–11.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կենսագրությունը տես նաև, Կենսագրական հանրագիտարան, ԵՊՀ հրատ., Երևան, 2019, էջ 623:
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  3. http://www.parahat.info/law/2014-05-16-ukaz-prezidenta-turkmenistana-o-nagrajdenii-inostrannyh-grajdan-medalyu-turkmenistana-magtymguly-pyragy
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «https://www.gov.kz/memleket/entities/mfa-erevan/press/news/details/203332?lang=ru». gov.egov.kz (ղազախերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  6. INFORM.KZ (2021 թ․ մայիսի 19). «Профессору Ереванского университета вручили благодарственное письмо Президента РК за вклад в популяризацию Абая». www.inform.kz (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.(չաշխատող հղում)
  7. «ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ. ԴԵՍՊԱՆ ԲՈԼԱՏ ԻՄԱՆԲԱԵՎՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  8. http://www.modusvivendicenter.org/hy/node/2254
  9. http://www.armin.am/images/menus/1616/Gurgen%20Meliqyan.pdf
  10. http://hpj.asj-oa.am/5782/1/2012-3-(233).pdf
  11. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  12. http://publishing.ysu.am/files/Textbook_of_the_Ottoman-Turkish_Language.pdf
  13. http://publishing.ysu.am/hy/Textbook-of-the-Ottoman-Turkish-Language
  14. http://www.jstor.org/discover/10.2307/4030994?uid=2&uid=4&sid=21104035308871
  15. http://www.jstor.org/discover/10.2307/25597322?uid=2&uid=4&sid=21104035308871
  16. http://serials.flib.sci.am/openreader/turq_osm_het_6/book/Binder1.pdf
  17. http://www.armin.am/images/menus/1718/Meliqyan_Safaryan.pdf
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  19. http://www.turkmenistan.ru/ru/articles/39592.html
  20. Երևանում անցկացվեց թուրքմեն պոետ, փիլիսոփա Մահթումկուլի Ֆրագիին նվիրված գիտաժողով
  21. [1]
  22. «Արամ Սիմոնյան, Ալեքսանդր Սաֆարյան- «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹՅՈՒՐՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ»» (PDF).

Արտաքին հղումներ խմբագրել