Ալեքսանդր Խատիսյան

հայ լրագրող, քաղաքագետ, քաղաքական գործիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խատիսյան (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Հովհաննեսի Խատիսյան (փետրվարի 17, 1874(1874-02-17)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 10, 1945(1945-03-10)[3][1][2], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ), հայ քաղաքական գործիչ և լրագրող, Հայաստանի առաջին հանրապետության առաջին արտաքին գործերի նախարար և երկրորդ վարչապետ, շուրջ 7 տարի եղել է Թիֆլիսի քաղաքապետ։

Ալեքսանդր Խատիսյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Ապրիլի 27, 1919 - Մայիսի 5, 1920
ՆախորդողՀովհաննես Քաջազնունի
ՀաջորդողՀամո Օհանջանյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար
Փետրվարի 15, 1919 - Մայիսի 5, 1920
ՆախորդողՍիրական Տիգրանյան
ՀաջորդողՀամո Օհանջանյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության Հանրային խնամատարության և աշխատանքի նախարար
Հունվարի 26, 1919 - Փետրվարի 7, 1919
ՆախորդողԱրամ Մանուկյան
ՀաջորդողՍահակ Թորոսյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար
Հունվարի 26, 1919 - Ապրիլի 27, 1920
ՆախորդողԱրամ Մանուկյան
ՀաջորդողՍարգիս Մանասյան
Դրոշ
Դրոշ
Ալեքսանդրապոլի քաղաքապետ
1917 - 1918
Դրոշ
Դրոշ
Թիֆլիսի քաղաքապետ
1910 - 1917
ՆախորդողՎասիլի Չերքեզով
ՀաջորդողԲենիա Չխիկվիշվիլի
 
Կուսակցություն՝ՀՅԴ[1][2]
Կրթություն՝Մոսկվայի կայսերական համալսարան[1] և Խարկովի ազգային համալսարան[1]
Գիտական աստիճան՝բժշկության դոկտոր
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, քաղաքագետ, բժիշկ և գրող
Ազգությունհայ
Ծննդյան օրփետրվարի 17, 1874(1874-02-17)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանի օրմարտի 10, 1945(1945-03-10)[3][1][2] (71 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 17-րդ շրջան, Փարիզ
ԹաղվածՊեր Լաշեզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Հայաստանի Առաջին Հանրապետություն և  Ֆրանսիա

Ինքնակառավարման, բժշկության, տնտեսության ու մշակույթի մասին բազմաթիվ հոդվածների և հայերենից թարգմանությունների հեղինակ է։

Երիտասարդ տարիներ խմբագրել

Ալեքսանդր Խատիսյանը ծնվել է Թիֆլիսում 1874 թվականի փետրվարի 17-ին խոշոր ազնվականի ընտանիքում։

1891 թվականին ավարտել է Թիֆլիսի պետական գիմնազիան։ Սովորել է Մոսկվայի և Խարկովի համալսարաններում և ստացել բժշկական կրթություն։ 1897 թվականին գերազանցությամբ ավարտում է համալսարանը ու ստացել բժիշկի մասնագիտություն։ 1898 թվականին մեկնում է արտասահման վերապատրաստվելու լավագույն կլինիկաներում։ Այցելել է Իտալիա, Ֆրանսիա ու Գերմանիա, որտեղ ուսուցանել է հիգիենահասարակական, իրավական գիտություններ ու մունիցիպալ գործ՝ սպանդանոցներ, հիվանդանոցներ, ջրամատակարարում։ Փարիզում ու Բերլինում հրապարակել է մի քանի բրոշյուր ու գիրք նվիրված ջրամատակարարմանը, քարասալարկներին, ժողովրդական տներին և այլն։

Խատիսյանը գերազանց տիրապետել է հայերենին, ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին ու վրացերենին։

Կյանքը Թիֆլիսում խմբագրել

1900 թվականին վերադառնում է Թիֆլիս ու սկսում է զբաղվել քաղաքականությամբ։ 1902 թվականին ընտրվում է Քաղաքային դումայի նախագահ, Թիֆլիսի քաղաքային խորհրդի խորհրդական, 1905 թվականից քաղաքային վարչության անդամ։ Մասնակցում է 1905 թվականի հեղափոխությանը։

1907 թվականից Թիֆլիսի քաղաքագլխի օգնական է, 1910-1917 թվականներին եղել է Թիֆլիսի քաղաքագլուխ։ 1912 թվականին Խատիսյանը հանդես է եկել որպես վկա Սանկտ-Պետերբուրգում ընթացող Դաշնակցության գործով։

1914 թվականից Քաղաքների Միության կովկասյան կոմիտեի նախագահն էր։

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ գաղթականներին և Մեծ եղեռնի վերապրածներին օգնության կազմակերպողներից մեկն էր։ Աջակցել է հայկական կամավորական ջոկատների կազմավորմանը։ 1915 - 1917 թվականներին ընտրվում է Հայկական Ազգային Բյուրոյի (Թիֆլիս) նախագահի տեղակալ։

1916 թվականի դեկտեմբերին մասնակցել է Գ. Ե. Լվովի կազմակերպած քննարկմանը Մոսկվայում, որի ընթացքում քննարկվել է կայսերը գահընկեց անելու հարցը։ Լվովի առաջադրանքով փոխանցել է իշխան Նիկոլայ Նիկոլաևիչին, ով այդ ժամանակ եղել է Կովկասի փոխարքա, զբաղեցնել կայսեր տեղը հեղաշրջումից հետո[4]։

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընդունվում է ՀՅԴ շարքերը։ Այդ ընթացքում ղեկավարում է Հայկական Ազգային Բյուրոն (մինչև 1917 թվականի հոկտեմբերի 17-ը), նախագահում է հայկական քաղաքական կուսակցությունների Խորհուրդը (մարտ-ապրիլ 1917 թվական), մասնակցում է Անդրկովկասի գյուղացիական համագումարին (1917 թվականի հունիս, Թիֆլիս)։ 1917 թվականի վերջին տեղափոխվում է Հայաստան, ընտրվում Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ։

1918 ապրիլին նշանակվում է նորաստեղծ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ֆինանսների և պարենի նախարար, նաև անդրկովկասյան Սեյմի կառավարության օգնության նախարար։ Մասնակցել է Թուրքիայի հետ խաղաղության բանակցություններին Տրապիզոնում (փետրվարին) և Բաթումում (մայիսին)։

Առաջին Հանրապետություն խմբագրել

Ալեքսանդր Խատիսյանը, Քրիստափոր Արարատյանը զորահանդեսի ժամանակ

Անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից (մայիսի 28) հետո Խատիսյանը Քաջազնունու հետ ստորագրում է Բաթումի խաղաղության պայմանագիրը (հունիսի 4

1918 նոյեմբերին նշանակվում է արտաքին գործերի նախարար։

Վարչապետի պաշտոնի ստանձնում խմբագրել

1919 թվականի փետրվարի 15-ին վարչապետի պաշտոնակատար նշանակվեց Ալեքսանդր Խատիսյանը։ Կառավարության առջև, բնականաբար, դեռ ծառացած էին մի շարք պետական և ազգային լուրջ հիմնախնդիրներ, որոնցից ամենակարևորները՝ սահմանների ընդարձակման և ներգաղթի խնդիրներն ու տնտեսական, դիվանագիտական հարաբերությունների կարգավորումն էին։ Պակաս կարևոր չէր երկաթուղու բարեկարգման գործը. կառավարությունը դրսից մասնագետներ հրավիրեց, խոշոր վարկեր բացվեցին:Ակտիվ էր նաև քաղաքական կյանքը՝ մարտի 12-ին կառավարությունը որոշեց խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Դա առաջին պառլամենտական ընտրությունն էր, քանզի առաջին օրենսդիր մարմինն ընտրովի չէր։ Խորհրդարանական նոր ընտրությունների համար հիմք ընդունվեց համառուսաստանյան Սահմանադիր ժողովի ընտրական օրենքը. երկիրը դարձավ մեկ ընտրական շրջան, թուրքահայերին ևս ընտրելու իրավունք տրվեց։

Ձևավորվեց նոր խորհրդարանը՝ դաշնակցական մեծամասնությամբ, այն հռչակեց նոր կառավարության կազմը՝ վարչապետ և արտաքին գործոց նախարար Ա. Խատիսյանի գլխավորությամբ։

Կառավարության խնդիրները հետևյալն էին՝ ստեղծել շատ մատչելի պետական վարկեր՝ տնտեսության համար կարևորություն ներկայացնող մի շարք ձեռնարկություններ շահագործելու համար, պետական օգնություն ցույց տալ արհավիրքներից տուժած աշխատավոր դասակարգին, ամեն կերպ խրախուսել մասնավոր կապիտալի մուտքը, կիրառել հնարավորինս արդյունավետ հարկային մեխանիզմներ, զարկ տալ մասնագիտական կրթությանը։Ինչ վերաբերում էր արտաքին քաղաքականությանը, ապա կառավարությունը խնդիր դրեց՝ հարևան պետությունների հետ սահմանային վեճերը երբեք չլուծել զենքի միջոցով:Պետությունը զարգանում ու կատարելագործվում էր. շատ բան էր փոխվել Հայաստանում. պետական միջոցներով կազմակերպվում էր աղի արտադրությունն ու վաճառքը, բացվել էր Կարս-Բաթում խճուղին, ստեղծվել էր ժողովրդական տնտեսության նախարարությունը, որը պետք է անմիջականորեն զբաղվեր տնտեսության զարգացմամբ, լուրջ միջոցառումներ էին ձեռնարկվել կրթական-մշակութային ոլորտների զարգացման ուղղությամբ։

Խատիսյանի կառավարության օրոք էր, որ բացվեց Հայաստանի համալսարանը։ Հովհաննես Թումանյանի /հայ գրողների միության նախագահ/ դիմումի հիման վրա հայ գրողներին, որպես նպաստ, հատկացվեց 100 հազար ռուբլի։ Կառավարությունը խոշոր գումարներ ծախսեց ներգաղթի վրա։

Խատիսյանի կառավարությունը ձեռնամուխ եղավ Լոնդոնում հայկական դրամների տպագրությանը։ Կառավարությունը ժողովրդին բաժանեց 332 660 փութ սերմացու:Բացվեց երդվյալ ատենակալների դատարանը։


ԼՈՒՍԱՆԿԱՐԱՆՈՒՆՊԱՇՏՈՆՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ալեքսանդր ԽատիսյանՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարարՀՅԴ
Սարգիս ՄանասյանՀՀ Ներքին Գործերի նախարարի պաշտոնակատարՀՅԴ
Գրիգոր ՋաղեթյանՀՀ Ֆինանսների նախարարԱնկուսակցական
Քրիստափոր ԱրարատյանՀՀ Ռազմական նախարարԱնկուսակցական
Հարություն ՉմշկյանՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատարՀայ ժողովրդական կուսակցություն
Սահակ ԹորոսյանՀՀ Հանրային Խնամատարության նախարարՀՅԴ
Գևորգ Մելիք-ՂարագյոզյանՀՀ Կրթության նախարարՀայ ժողովրդական կուսակցություն
Քրիստափոր ՎերմիշևՀՀ Մատակարարման նախարարՀայ ժողովրդական կուսակցություն

1919 թ-ի ամռանը երկրորդ գումարման Ազգային Ժողովը պահանջեց Խատիսյանին ձևավորել նոր կառավարություն։ Օգոստոսի 10-ին կառավարության կոր կազմը հաստատվեց.

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՆՈՒՆՊԱՇՏՈՆՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ալեքսանդր ԽատիսյանՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարարՀՅԴ
Աբրահամ ԳյուլխանդանյանՀՀ Արդարադատության նախարար, ՀՀ Ներքին Գործերի նախարարՀՅԴ
Սարգիս ԱրարատյանՀՀ Ֆինանսների նախարար, ՀՀ Մատակարարման նախարարՀՅԴ
Ավետիք ՍահակյանՀՀ Հանրային Խնամատարության նախարար, ՀՀ Գյուղատնտեսության ու Հանրային գույքի նախարարՀՅԴ
Նիկոլ ԱղբալյանՀՀ Կրթության նախարարՀՅԴ
Քրիստափոր ԱրարատյանՀՀ Ռազմական նախարարԱնկուսակցական

1920 թ-ի գարնանը Խատիսյանը ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը։

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՆՈՒՆՊԱՇՏՈՆՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ալեքսանդր ԽատիսյանՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարարՀՅԴ
Աբրահամ ԳյուլխանդանյանՀՀ Ներքին Գործերի նախարարՀՅԴ
Արտաշես ՉիլինգարյանՀՀ Արդարադատության նախարարՀՅԴ
Արշակ ՋամալյանՀՀ Կապի նախարարՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Սիմոն ՎրացյանՀՀ Գյուղատնտեսության ու Հանրային գույքի նախարար, ՀՀ Աշխատանքի նախարարՀՅԴ
Արտաշես ԲաբալյանՀՀ Հանրային Խնամատարության նախարարՀՅԴ
Սարգիս ԱրարատյանՀՀ Ֆինանսների նախարարՀՅԴ
Նիկոլ ԱղբալյանՀՀ Կրթության նախարարՀՅԴ
Քրիստափոր ԱրարատյանՀՀ Ռազմական նախարարԱնկուսակցական
Գրիգոր ՋաղեթյանՊետական վերահսկողԱնկուսակցական

1920 թվականի փետրվարի 8-ին Երևանում սկսեց գործել Առևտրաարդյունաբերական պալատը[5]։

Հրաժարական խմբագրել

Խատիսյանի պաշտոնավարության վերջին շրջանում Հայաստանում իրավիճակը կրկին ապակայունացավ, Ադրբեջանը խորհրդայնացավ, այդ ընթացքում մայիսին տեղի ունեցան ցույցեր, և բոլշևիկներն օգտագործեցին այդ ցույցերը. արդյունքում առաջացավ կառավարական ճգնաժամ։

Ի դեպ, այն ժամանակ, երբ Վրաստանում, Ադրբեջանում բոլշևիկները ենթարկվում էին անողոք հալածանքի, Խատիսյանի կառավարությունը նրանց ազատ աշխատելու և ապրելու հնարավորություն էր տվել։

Այսպիսով, մայիսի 5-ին, երբ արդեն առկա էր կառավարական ճգնաժամը, գումարվեց խորհրդարանի արտակարգ նիստ։ Խատիսյանի հրաժարականը օրենսդիրներին ներկայացրեց Հ. Քաջազնունին։ Խորհրդարանն ընդունեց Խատիսյանի կաբինետի հրաժարականը։

Խատիսյանը ԱՄՆ գեներալ Հարբորդի հետ

1920 թվականի ամռանը կառավարության բյուրոյի կազմում մեկնում է արտասահման, հայկական սփյուռքում Հայաստանի օգտին ներքին փոխառություն կազմակերպելու և «Ոսկե հիմնադրամ» ստեղծելու նպատակով։

1920 թվականի դեկտեմբերի 2-ին կառավարության անունից ստորագրում է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

Կյանքի վերջին տարիները խմբագրել

Տեղափոխվում է Փարիզ, որտեղ հայկական ազգային պատվիրակության կազմում շարունակում է քաղաքական գործունեությունը, սկզբում որպես նախագահի տեղակալ, ապա նախագահ։ 1922-1923 թվականներին մասնակցում է Լոզանի կոնֆերանսին՝ ներկայացնելով և պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Ազգերի Լիգայում։ Անդամակցել է հայկական ու ռուսական հասարակական կազմակերպություններին։

1926 թվականին Եղբայրական օգնության կոմիտեի նախագահի մտերիմներից էր, մեծապես աջակցել է Հայաստանին 1926 թվականի երկրաշարժից հետո։ 1926-1928 թվականներին անդամակցել է նաև «Ռուսական մշակույթի ընկերների օջախ» կոմիտեին։ Դասախոսել է Ռուսական ժողովրդական համալսարանում։ Հանդիսացել է «Իլյուստրիրովաննայա Ռոսսիա» պարբերականին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Փարիզի օկուպացիայի ժամանակ, տեղափոխվում է Պորտուգալիա (ք. Պորտու)։ 1944 թվականին Խատիսյանին ձերբակալում են՝ գաղտնի ամբաստանության հիման վրա՝ մեղադրելով նրան գերմանացիների հետ կապերի մեջ, սակայն շուտով ազատում նրան՝ փաստերի բացակայության պատճառով։

Մահացել է 1945 թվականի մարտի 10-ին Փարիզում։

Անդամակցությունը մասսոնական օթյակներին խմբագրել

Խատիսյանը անդամակցել է մի շարք մասսոնական կազմակերպություններին։1924—1931 թվականներին անդամակցել է Հյուսիսային աստղ օթյակին, 1931—1937 թվականներին՝ Ֆրանսիայի Մեծ Արևելքի Ազատ Ռուսաստան օթյակին[6]։ 1932 թվականին անդամակցել է «Հյուսիսային աստղ» օթյակի ղեկավար մարմնին, որը համախմբում էր 18-րդ աստիճանի ռուսաստանցի մասսոններին[7]։

Տպագիր Երկեր խմբագրել

  • «Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը», Պէյրութ, 1930, 1968
  • Թիֆլիս քաղաքի մունիցիպալ տնտեսությունը։ Հանրային դասախոսությունը, Ժողովրդական համալսարան, 1908 թվականի նոյեմբերի 30։ Կ. Պ. Կոզլովսկու տպարան, 1909
  • Քաղաքների համառուսական խորհրդի Կովկասյան բաժնի գործունեության կրճատ ակնարկ, 1915 - 1916։ Լիբերմանի տպագրություն, 1917
  • Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Բեյրութ, 1968, 487 էջ
  • Քաղաքապետի մը յիշատակները, Պէյրութ, 1991, 406 էջ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Խատիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 35