Ալեն Սիմոնյան

Ալեն Ռոբերտի Սիմոնյան (հունվարի 5, 1980(1980-01-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ[1]։ Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր (2018 մայիսի 16-ից), Հանդիսացել է «Արարատ» ամսագրի և araratnews.am կայքի գլխավոր խմբագիրը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Ալեն Ռոբերտի Սիմոնյան
Alen Simonyan1.jpg
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
 Օգոստոսի 2, 2021
Երևանի ավագանու անդամ
05․05․2017 - 16.05.2018
 
Կուսակցություն՝Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Մասնագիտություն՝Իրավաբան
քաղաքագետ
Գործունեություն՝դերասան
պրոդյուսեր
լրագրող
կուսակցական գործիչ
քաղաքական գործիչ
Ծննդյան օր1980 թվականի հունվարի 5
ԾննդավայրԵրևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ՀայրՍիմոնյան Ռոբերտ Նշանի
ՄայրՀովհաննիսյան Մարինե Սերգեյի
ԱմուսինՄարգարյան Մարիամ Ձոնիկի
Զավակներ* որդիˋ Սիմոնյան Ռոբերտ
* դուստր՝ Սիմոնյան Վիկտորյա

2022 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 13-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները[2]։

Կրթություն

Ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը։

1996-2000 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2008 թվականին ուսանել է European Education & Research Center-ի կողմից կազմակերպած PR և քաղտեխնոլոգիայի (Political Technologies) դասընթացներին։

2013-2015 թվականներին սովորել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։

Ծառայություն

2000-2002 թթ․ ծառայել է Հայաստանի զինված ուժերում, ունի սերժանտի կոչում։

Դերասանական գործունեություն

1995-1996 թվականներին խաղալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈՒՀԱ թիմում՝ դարձել է Հայաստանի լիգայի չեմպիոն։ 2004-2008 թվականներին նկարահանվել է "Փախուստ բանտից" հեռուստասերիալում, "Հիպոկրատի երդվյալները" հեռուստասերիալում, մասնակցել է տարբեր հեռուստանախագծերում որպես դերասան, պրոդյուսեր, նախագծի տնօրեն։ Հանդիսացել է "Ալաբալանիցա" Ֆիլմի գծային պրոդյուսեր, "Նո Քոմմենթ" ներկայացման տնօրեն։

Աշխատանքային գործունեություն և բիզնես

Աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար։

2003 թվականին աշխատանքի է անցել «Կոնվերս» բանկում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ։

2004 թվականին հիմնել է Հայաստանում առաջին՝ «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբը։ 2004-2010 թվականներին եղել է վերջինիս սեփականատերը։

Ռադիո

«Սիթի FM» կայանում վարել է «Ֆելիչիտա» և «Չի կարող պատահել» ռադիոնախագծերը։

Հեռուստատեսություն և շոու բիզնես

2007-2012 թվականներին համագործակցել է «Արմենիա», «TV5», «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների հետ՝ որպես տնօրեն, դերասան, հաղորդավար, ինչպես նաև զբաղվել է երաժշտական պրոդյուսերությամբ։ Որպես պրոդյուսեր՝ նկարահանել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակներ։

2013 թվականից հանդիսանում է իր իսկ կողմից հիմնած «Արարատ Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր խմբագիրը, որն իր մեջ միավորել է araratnews.am կայքը և «Արարատ» ամսագիրը։

Քաղաքական-հասարակական գործունեություն

2008 թվականի մարտի 1-ից զբաղվել է հրապարակային, հասարակական և քաղաքական գործունեությամբ։ Հանդես է եկել մի շարք հրապարակումներով։

Քաղաքական գործունեություն

2013 թվականին կայացած նախագահական ընտրություններում սատարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին[3]։

2013 թվականի մայիսի 5-ին կայացած Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է որպես ավագանու թեկնածու՝ ընդգրկված լինելով «Բարև Երևան» դաշինքի նախընտրական ցուցակում[4][5]։

2013 թվականից հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորի կառավարման խորհրդի անդամ[6]:2015 թվականի մայիսի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն անդամ։

2015 թվականի հունիսի 17-ին Ալեն Սիմոնյանը ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ։

2017-2018թթ․՝ Երևանի ավագանու անդամ («ԵԼՔ» դաշինք)։

2018 թվականի մայիսի 16-ից ԱԺ պատգամավոր է[7]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 21 949 ձայն[8]։

2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը[9][10][11]։

2019 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստի ժամանակ ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ[12][13]։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[14][15][16][17][18][19]։

2021 թվականի հունիսի 20-ի Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կազմում[20]։

Հասարակական գործունեություն

2013 թվականի հուլիսին ակտիվորեն մասնակցել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ցույցերին Երևանում և հանդիսացել է տրանսպորտի թանկացման դեմ ուղղված Car free քաղաքացիական ակցիայի կազմակերպիչ[21]։

Ընտանիք

  • Հայր՝ Ռոբերտ Սիմոնյան
  • Մայր՝ Մարինե Հովհաննիսյան
  • Եղբայր՝ Կառլեն Սիմոնյան
  • Կին՝ Մարիամ Մարգարյան
  • Որդի՝ Ռոբերտ Սիմոնյան
  • Որդի՝ Էրիկ Սիմոնյան
  • Դուստր՝ Վիկտորյա Սիմոնյան

Ծանոթագրություններ

  1. «ԱԺ փոխխոսնակները հայտնի են. Վահէ Էնֆիաջյանը՝ ընդդիմադիր փոխնախագահ»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2019-01-15 
  2. «Հանրապետության նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանը հանդիպել է նախագահի աշխատակազմի հետ - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Նախագահ»։ president.am։ Վերցված է 2022-02-01 
  3. Ոչ թե հիասթափվել եմ, ընդհակառակը՝ հպարտ եմ. Ալեն Սիմոնյան 1in.am
  4. Ալեն Սիմոնյան. «Րաֆֆին ուրիշ պլաններ ու մտքեր ուներ, բայց ժողովուրդն իրենից պահանջեց» hetq.am
  5. Ալեն Սիմոնյան. Ոչ թե ծրագրային, այլ քաղաքական պայքար Հայաստանի Հանրային Ռադիո
  6. Իշխանափոխության կհասնենք բոլորի մասնակցությամբ. «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդ(չաշխատող հղում) tert.am
  7. https://civilcontract.am/about-us/alen-simonyan(չաշխատող հղում)
  8. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին։ Վերցված է 2019-01-15 
  9. https://hetq.am/hy/article/99834 
  10. https://armeniasputnik.am/radio/20190111/16688270/armenia-avagani-xorhrdaran.html 
  11. https://lurer.com/?p=309182&l=am 
  12. https://www.24news.am/news/19231
  13. https://armenpress.am/arm/news/960784/
  14. Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  15. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
  16. ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
  17. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-17-ին։ Վերցված է 2019-06-17 
  18. Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
  19. ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
  20. «Հայտնի են խորհրդարան անցած պատգամավորների անունները»։ armenpress.am։ Վերցված է 2021-08-01 
  21. Ալեն Սիմոնյան. «Չեն համարձակվի ինձ նախազգուշացնել» Առավոտ (օրաթերթ)

Աղբյուրներ