Ալեն Պողոսյան

ֆրանսերեն ֆուտբոլիստ
(Վերահղված է Ալեն Բողոսյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեն Պողոսյան (Բոգոսյան, Բողոսյան, ֆր.՝ Alain Boghossian, հոկտեմբերի 27, 1970(1970-10-27)[1][2][3][…], Դին լե Բեն[4]), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հայկական արմատներով։ Հանդես է եկել տարբեր ակումբներում և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ալեն Պողոսյան
ֆր.՝ Alain Boghossian
Քաղաքացիությունը Ֆրանսիա և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 27, 1970(1970-10-27)[1][2][3][…] (53 տարեկան)
ԾննդավայրԴին լե Բեն[4]
Հասակ185 սանտիմետր
Քաշ82 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

1992-1994 թվականներին հանդես է եկել ֆրանսիական Օլիմպիկ Մարսել ֆուտբոլային ակումբի կազմում։ 1992-1993 թվականներին վարձավճարով հանդես է եկել ֆրանսիական Իստր ֆուտբոլային ակումբում։ 1994-1997 թվականներին հանդես է եկել իտալական Նապոլի ֆուտբոլային ակումբի կազմում։ 1997-1998 թվականներին հանդես է եկել իտալական Սամպդորիա ֆուտբոլային ակումբում։ 1998-2002 թվականներին հանդես է եկել իտալական Պարմա ֆուտբոլային ակումբի կազմում։ 2002-2003 թվականներին հանդես է եկել իսպանական Էսպանյոլ ֆուտբոլային ակումբի կազմում։

Ազգային խմբագրել

1997-2002 թվականներին հանդես է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում[5]։

Մարզչական կարիերա խմբագրել

2010 թվականից մինչև հիմա հանդիսանում է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչի գլխավոր օգնական։

Անձնական կյանք խմբագրել

Ալեն Պողոսյանն ունի հայկական արմատներ[6]։ 2001 թվականին Յուրի Ջորկաեֆի հետ միասին շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի նախագահից, Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար։ ՀՀ վաստակավոր քաղաքացի[7]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Աշխարհի չեմպիոն - 1998
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի հաղթող - 1999
  • Ֆուտբոլի Իտալիայի գավաթի հաղթող - 1999

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  5. FIFA.com. «Fédération Internationale de Football Association (FIFA) - FIFA.com». FIFA.com (ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  6. «Alain Boghossian». Evene.fr. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  7. «Ален Богоссян завершил карьеру - Газета.Ru». archive.is. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.