Ալդաիր

բրազիլական Ֆուտբոլիստ

Ալդաիր (պորտ.՝ Aldair, ամբողջական անունը՝ Ալդաիր Նասիմենտո դոս Սանթոս, պորտ.՝ Aldair Nascimento dos Santos, նոյեմբերի 30, 1965(1965-11-30)[1][2], Իլյեուս, Իտամարաժու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ։ 1994 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է չեմպիոն։ Մասնակցել է 3 աշխարհի առաջնությունների (1990, 1994, 1998)։ 1998 թվականի աշխարհի առաջնությունում Բրազիլիան զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ 1996 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ արժանացել է բրոնզե մեդալի։ Բրազիլիայի հավաքականի կազմում նվաճել է Ամերիկայի գավաթը[3]։ «Ռոմա»-ի կազմում նվաճել է Իտալիայի գավաթը, որից հետո Սուպերգավաթը։

Ալդաիր
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԱլդաիր Նասիմենտո դոս Սանթոս
Քաղաքացիությունը Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 30, 1965(1965-11-30)[1][2] (58 տարեկան)
Ծննդավայր, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ183 սմ
Քաշ80 կիլոգրամ
Դիրքպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԿարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1985-1989
1989-1990
1990-2003
2003-2004
2007-2009
Ֆլամենգո
Բենֆիկա
Ռոմա
Ջենոա
Մուրատա
185(11)
33 (6)
415 (20)
17 (1)
10 (0)
Ազգային հավաքական
1989-2000Բրազիլիա93 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոս, 2009:

Ակումբային կարիերա խմբագրել

Ալդաիրը սկսել է խաղալ Ֆլամենգոյում, որտեղ ձեռք է բերել Բրազիլիայի ամենակարևոր տիտղոսը՝ հաղթել է Բրազիլիայի ֆուտբոլի առաջնությունում[4]։ 1989 թվականին տեղափոխվել է Եվրոպա՝ Բենֆիկա ՖԱ, որի կազմում հաղթել է Պորտուգալիայի սուպերգավաթը և հասել Եվրոպայի գավաթի եզրափակիչ՝ թիմի հետ անցկացրած միակ խաղաշրջանում։ Այնուհետև 1990 թվականին տեղափոխվում է Ռոմա և հանդես գալիս ակումբում մինչև 2003 թվականը՝ թիմի հետ անցկացնելով ավելի քան 400 խաղ, հետո դառնում է թիմի կապիտանը։ Ռոմայում անցկացրած ժամանակ 1991 թվականին դարձել է Իտալիայի գավաթակիր, նույն խաղաշրջանում հասել նաև ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչ և 2001 թվականին դառնում A սերիայի և Իտալիայի սուպերգավաթի հաղթող։ Հեռացել է Ռոմայից 2003 թվականին։

Ռոմայից հետո Ալդաիրը կարճ ժամանակով միացավ Ջենոային։ 2005 թվականի հուլիսին Ալդաիրը հայտարարեց Ռիո Բրանկո Ատլետիկո ակումբին միանալու ծրագրերի մասին և երկրի մրցաշարում 2 անգամ հանդես եկավ ակումբի կազմում՝ օգնելով իր թիմին ստանալ տիտղոսը։

Նրա ընկեր Մասիմո Ագոստինին համոզեց վերջինիս խաղալ Սան Մարինոյում՝ Մուրատա ակումբում՝ որպեսզի նպաստի Չեմպիոնների լիգա դուրս գալուն։ Մուրատի՝ ՈՒԵՖԱ 2006-07 մրցաշրջանի առաջին խաղաշրջանում ԱՊՈԷԼ-ին 7։1 հաշվով ջախջախիչ պարտությունից հետո Ագոստինին որոշեց Ալդաիրին կանչել իր հետ խաղալու Իտալական թերակղզում։ Ալդաիրը 2007 թվականի հուլիսին մասնակցեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։

2013 թվականին Ալդաիրը ներառվեց Ռոմայի փառքի սրահում[5]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ալդաիրը Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցեց 1990 թվականի ՈՒԵՖԱ գավաթի առաջնությանը և իր կարիերայի գագաթնակետին հասավ, երբ թիմը հաղթեց 1994 թվականի ՈՒԵՖԱ գավաթը։ Խաղացել է նաև 1998 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ Բրազիլիան եզրափակչում պարտվեց Ֆրանսիային։ 3 անգամ մասնակցել է Ամերիկայի գավաթին՝ հաղթելով 1989 և 1997 թվականներին։ Ալդաիրը 1996 թվականի Ամառային օլիմպիական խաղերին արժանացավ բրոնզե մեդալի և հավաքականի կազմում հաղթեց 1997 թվականի Կոնֆեդերացիաների գավաթը։ Ալդաիրը 2 անգամ մասնակցել է նաև ընկերական մրցաշարերի՝ հաղթելով 1995 թվականի Ումբրո գավաթը և գրավելով երկրորդ տեղը Tournoi de France-ում։ Ընդհանուր առմամբ, 1989-2000 թվականներին Բրազիլիայի հավաքականի կազմում անց է կացրել 81 խաղ դառնալով 3 գոլի հեղինակ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Tabeira, Martín (2013 թ․ մայիսի 2). «Copa América 1989». RSSSF. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  4. «Líder do Fla no futevôlei, Aldair elogia a contratação de Zinho como diretor». Sportv.globo.com.
  5. «A.S. Roma Hall of Fame: 2013». A.S. Roma. 2013 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  6. «Aldair's profile on sambafoot.com». Sambafoot. 2007 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալդաիր» հոդվածին։