Ալավերդու գեղարվեստի դպրոց

Ալավերդու գեղարվեստի դպրոց, գեղարվեստի դպրոց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքային համայնքում։

Ալավերդու գեղարվեստի դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1975
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԱլավերդի

Դպրոցը հիմնել է Ալբերտ (Ալիկ) Պապոյանը 1975 թվականին։ Հիմնանորոգվել է ամերիկյան Քաունթերփարթի ընկերության, Լոռու մարզպետարանի, Ալավերդու քաղաքապետարանի և Մանես հիմնադրամի միջոցներով 2014 թվականին։

Դպրոցում դասավանդվում են գծանկարչություն, գունանկարչություն, քանդակագործություն, կոմպոզիցիա, արվեստի պատմություն և դեկորատիվ կիրառական արվեստ՝ գորգագործություն, կարպետագործություն, խեցեգործություն, գոբելենագործություն և մաքրամե։

2015 թվականի դրությամբ դպրոցում սովորում է 80 աշակերտ, ունի 12 աշխատող, որից 9 ուսուցիչ։

2009 թվականից որպես տնօրեն աշխատում է Վարուժան Վարդումյանը։