Ալան Ռիքման

դերասան

Ալան Սիդնի Պատրիկ Ռիքման (անգլ.՝ Alan Sidney Patrick Rickman, փետրվարի 21, 1946(1946-02-21)[1][2][3][…], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հունվարի 14, 2016(2016-01-14)[4][5][1][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6]), բրիտանացի կինոյի և թատրոնի դերասան, կրկնօրինակող դերասան, ռեժիսոր։ «Ոսկե գլոբուս», «Էմմի», BAFTA մրցանակների դափնեկիր։

Ալան Ռիքման
անգլ.՝ Alan Sidney Patrick Rickman
Ծնվել էփետրվարի 21, 1946(1946-02-21)[1][2][3][…]
ԾննդավայրՀամմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունվարի 14, 2016(2016-01-14)[4][5][1][…] (69 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[6]
ԿրթությունՉելսիի արվեստի և դիզայնի քոլեջ, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1974)[7], Լաթիմեր դպրոց[8] և Արվեստի արքայական քոլեջ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, բնավորության դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, գրաֆիկական դիզայներ, թատրոնի դերասան, գրող, դերասան, սցենարիստ, թատերական ռեժիսոր և ռեժիսոր
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ամուսին(ներ)Ռիմա Հորթոն[9]
Պարգևներ և մրցանակներ
alanrickman.com

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Ալան Ռիքմանը ծնվել է 1946 թվականի փետրվարի 21-ին Համմերսմիթում (Լոնդոն)։ Նրա ավագ եղբայրն է Դևիդը, ով գրաֆիկական դիզայներ է, իսկ կրտսեր եղբայր Մայքլը՝ թենիսի մարզիչ է, և կրտսեր քույր Շեյլան։Երբ Ալանն ութ տարեկան էր, մահացավ նրա հայրը, և մայրը մնաց միայնակ՝ չորս երեխաների հետ։ Շուտով նա կրկին ամուսնանում է, սակայն երեք տարի անց ամուսնալուծվում։Ալանը դեռ մանկուց գիտակցում էր, որ հույսդ պետք է ինքդ քո վրա դնես, և ջանասիրաբար էր սովորում։ Դպրոցի հաջողությունների շնորհիվ Ռիքմանը կրթաթոշակ ստացավ Latymer լոնդոնյան հեղինակավոր դպրոցում։ Նույն դպրոցում նա առաջին անգամ խաղաց սիրողական ներկայացման մեջ։ Latymer դպրոցն ավարտելուց հետո, Ալանը սկսում է սովորել Չելսիի արվեստի և դիզայնի դպրոցում, հետո Արվեստի արքայական քոլեջում։ Համալսարանների շնորհիվ Ռիքմանը սկսեց աշխատել որպես դիզայներ «Nothing Hill Herald» թերթում։

Ուսումն ավարտելուց հետո Ալանն իր հինգ ընկերների հետ բացում է դիզայներական ստուդիա Սոհոյում։ Ընկերությունը չբերեց մեծ եկամուտ։ Որոշելով դառնալ դերասան, 26 տարեկանում Ռիքմանը թողնում է դիզայներական աշխատանքը։ Նա գրում է նամակ Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում ունկնդրման համար, և որոշ ժամանակ անց ընդունվում է այնտեղ։ Նա ստացել է մի քանի մրցանակ ներկայացումների համար, ինչպես նաև արքայական կրթաթոշակ։

Կարիերա խմբագրել

Ալանի առաջին գլխավոր դերը թատրոնում՝ Վիկոնտ դե Վալմոնն էր (Վտանգավոր կապեր)։ 1985-1987 թվականներին ներկայացումն մեծ հաջողությամբ բեմադրվում էր Անգլիայում, և հետո՝ Բրոդվեյում։

Այդ դերը կանխորոշեց նրա կարիերան թատրոնում։ Նյու Յորքում պրեմիերայից հետո նրա մոտ եկան պրոդյուսերներ՝ Ջոել Սիլվեր և Չարլզ Գորդոն։ Հիացած ստեծղված նրա կողմից կերպարով, նրանք Ալանին առաջարկում են երկրորդ դերը «Պինդ պոպոկ» ֆիլմում Բրյուս Ուիլիսի հետ։ Ֆիլմը դուրս եկավ էկրաններին 1988 թվականին։ Նրա հաջորդ դերը «Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը» հաստատեց պատկերացումն այն մասին, որ նա լավ էր խաղում բացասական դերերը։Առաջին դրական դերը նա ստացավ «Անկեղծ, խելագար, ուժեղ» մելոդրամայում (1991)։ Ռիքմանի ամենառոմանտիկ դերը՝ գնդապետ Բրենդոնն էր Ջեյն Օսթինի «Գիտակցություն և զգացմունքներ» վեպի էկրանավորման մեջ։ 1966 թվականին Ռիքմանը խաղաց գլխավոր դերը «Ռասպուտին» ֆիլմում, որի համար ստացավ «Ոսկե գլոբուս» ու «Էմմի» մրցանակները։

1977 թվականին Ռիքման փորձեց իրեն ռեժիսորի դերում։ Նա ներկայացում բեմադրեց, իսկ հետո նկարեց «Ձմեռվա հյուր» ֆիլմն ըստ Շառման ՄակԴոնալդի պիեսի։ Դեբյուտը հաջողվեց, և Վենետիկի կինոփառատոնի ժամանակը ստացավ երկու մրցանակ։

2004 թվականին Ռիքմանը սկսեց աշխատել «Իմ անունն է Ռեյչել Կորի» պիեսի վրա, որը ամերիկացի ակտիվիստ է, և հանդես է եկել Իսրայելի՝ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվելու և Իրաքյան պատերազմի դեմ։ Նա մահացել էր, երբ նրան հարվածեց բուլդոզերը։ Ներկայացումը դուրս եկավ 2005 թվականի աշնանը։

Ալան Ռիքմանի շատ երկրպագուներ կարծում են, որ նրա հաջողության մեջ կարևոր դեր խաղաց նրա ձայնը։ Անսովոր տեմբրից բացի, դերասանն ուներ կատարյալ անգլերեն արտասանություն և յուրահատուկ խոսելաձև։ «Կատարյալ ձայնի» հետ կապված հետազոտությունները ցույց տվեցին, որ Ռիքմանը ձայնը լավագույն ձայներից մեկն էր։ Դիտողները և քննադատների մեջ բազմիցս առաջացավ կարծիք, որ հատկապես Ռիքմանի ձայնով հրապուրվեցին նրա հերոս Սեվերուս Սնեյփի դերում Ջ. Կ. Ռոուլինգի՝ Հարրի Փոթերի մասին վեպերի էկրանվորման մեջ։ Փոթերամոլությունը շատ երկրպագուներ բերեց Ալանին՝ Սնեյփի դերով։ Շատերը կարծում էին, որ այդ դերը պետք է տալ ավելի երիտասարդ դերսանի։ Սակայն քասթինգի ժամանակ, հենց Ռոուլինգը հավանություն տվեց դերասանի հրավիրմանը։ 2011 թվականին, ինտերնետ-հարցմանը՝ որը կազմակերպեց MTV-ին, Ալան Ռիքմանին Սնեյփի դերում քվեարկեցին 7,5 միլիոն մարդ։ Որպես մրցանակ դերասանին տրվեց գավաթ՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2» վերջին մասի պրեմիերայից հետո։

2006 թվականին Ռիքմանը խաղաց «Ձյունե կարկանդակ» ֆիլմի ամենակարևոր դերերից մեկը, և նաև գնորդի դերը Պատրիկ Զյուսկինդի «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմություն»2007 թվականին Թիմ Բարթոնի «Սուինի Թոդ, դև-վարսավիր Ֆլիթ փողոցից» ֆիլմում, նա կատարեց դատավոր Տերպինի դերը, ով գլխավոր հերոսի թշնամին էր։

2010 թվականին հնչունավորեց կապույտ թրթուր Աբսոլեմին «Ալիսան հրաշալիքների աշխարհում»։ Նույն տարին դուրս եկավ ըստ Քրիստոֆեր Ռիդի (անգլ.՝ Christopher Reid) նույնանուն վեպի «Լանչի երգը» (անգլ.՝ The Song of Lunch) ֆիլմը։

2011 թվականի նոյեմբերի 20-ին Բրոդվեյում տեղի ունեցավ «Սեմինար» կոմեդիաի պրեմիերան, որտեղ Ռիքմանը խաղացել է Լեոնարդին՝ տաղանդավոր գրողին, ով տալիս էր դասեր։

2012 թվականին կատարեց Լորդ Լայոնել Շաբանդարի դերը Գամբիթ կոմեդիայում։

2013 թվականի հոկտեմբերին դուրս եկավ իր մասնակցությամբ Ակումբ «CBGB» ֆիլմի Հիլլի Քրիստալի դերում։ Նրա հետ նկարվեցին Էշլի Գրինը, Ստանա Կատիչը, ու նաև Ռուպերտ Գրինթը, ով նրա կոլլեգան էր Հարրի Փոթերի մասին ֆիլմերում։

2014 թվականին նկարահանվեց Ռիքմանըերկրորդ ռեժիսորական աշխատանքը՝ «Մի փոքր քաոս» (անգլ.՝ A Little Chaos), որտեղ նաև ինքը նկարահանվեց ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս XIV-ի դերում։

2015 թվականի սեպտեմբերում Տորոնտոյի միջազգայի կինոփառատոնում ցույց տվեցին «Ամենատես աչք» ֆիլմը, սակայն կինոթատրոններում այն ցույց տվվեց 2016 թվականի գարնանը, երբ նա արդեն մահացած էր։

Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը, դա «Ալիսան հայելիների աշխարհում»-ն էր, որը «Ալիսան հրաշալիքների աշխարհում>»-ի շարունակությունն էր։ Այդտեղ Ալան Ռիոմանը կրկին հնչունավորեց թրթուրին, նաև՝ Աբսոլեմի թիթեռին։

Անձնական կյանք խմբագրել

1997 թվականից Ալան Ռիքմանը ապրում էր Ռիմա Հորտոնի հետ, ում հետ ծանոթացել է 1965 թվականին (Ալանը 19 տարեկան էր, Ռիման՝ 18):

Ռիմա Հորթոն լեյբորիստական կուսակցության անդամ է, և նաև նա եղել է լոնդոնայան շրջանի Կենսինգտոն և Չելսիի խորհրդի անդամ։

Ծանոթությունից 47 տարի հետո զույգը կանոնավորեց հարաբերությունները։ 2012 թվականին, Նյու Յորքում նրանք գաղտնի ամուսնացան։ Դրա մասին հայտնի դարձավ 2015 թվականի գարնանը, երբ Ալան Ռիքմանը պատմեց նրանց հարսանիքի մասին գերմանական թերթ Bild-ի հետ հարցազրույց ունենալիս. «Այո, մենք ամուսնացած ենք, մեր հարսանիքը տեղի ունեցել 3 տարի առաջ։ Դա հիասքանչ էր, քանի որ հյուրեր չկային։ Նյու Յորքում հարսանիք հետօ, մենք զբոսնեցինք Բռուքլինյան կամուրջով, հետո ընթրեցինք»։ Հարցազրույցում դերասանը նաև նշեց, որ Ռիմա Հորթոնին նա նվիրեց 200 դոլլարանոց մատանի, բայց նա դա չի հագնում։

Զույգը երեխաներ չունեցավ։

Մահ խմբագրել

Ալան Ռիքմանը մահացավ 2016 թվականի հունվարի 14-ին արագ զարգացող ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից[10][11]։ Ախտանշանը տրվեց 2015 թվականի օգոստոսին՝ դերասանի միկրոինսուլտից հետո։

Հոգեհանգստի արարողությունն անց կացվեց 2016 թվականի փետրվարի 3-ին Սուրբ Պողոսի եկեղացում (Կովենտ-Գարդեն), որը հայտնի է նաև ինչպես դերասանների եկեղեցի։ Մասնակցում էին միայն հարազատ մարդիկ և ընտանիքը։

Մահից 5 շաբաթ հետո նա կդառնար 70 տարեկան։

Ալան Ռիքմանի 70-ամյա հոբելյարի առթիվ, երկրպագուները աշխարհի տարբեր անկյուններից որոշել էին խմբագրել նամակներ և մշակութային ստեղծագործությունները գրքի տեսքով և նվիրել դերասանին, և նույնիսկ դերասանի մահից հետո, նրանք իրականեցրին նպատակը, և գիրքը նվիրեցին Ալանի կնոջը՝ Ռիքմանին։ Գրքում նաև գրված էին ցավակցություններ Ալան Ռիքմանի ընտանիքին։ Լույս ընծայվեց հաստ կազմով ու միակ օրինակով։ Այն ուղարկվեց Ալան Ռիքմանի կնոջ լիազորված անձին 2016 թվականի ապրիլին։

Ֆիլմագրություն խմբագրել

ՏարիՀայկական անվանումԲնօրինակ անվանումՀերոս
1978Ռոմեո և ՋուլլիետաRomeo & JulietԹիբալթ
1980Թերեզա ՌաքենThérèse RaquinՎիդալ
1980ՇելլիShelleyՔլայվ
1982Բարչեստերյան ժամանակագրությունThe Barchester ChroniclesՕբադիյ Սլոուփ
1982BustedBustedՍիմոն
1982Սմայլիի մարդիկSmiley’s PeopleՊարոն Բրաունլոու
1985Վերադարձ բնօրրանReturn of the NativeՊատմիչ
1985Ամառային ամիսSummer SeasonԿռուպ
1985Աղջիկները վերևումGirls On TopԴմիտրի/ ՌԱԴԱ ձայն
1988Պինդ ընկույզDie HardՀանս Գրուբեր
1989Հունվարի մարդThe January ManԷդ
1989Հեղափոխական վկաRevolutionary WitnessԺակ Ռու
1989ՍցենարScreenplayԻսրաել Յետս
1989Մարդու հոգինSpirit of Man, «From Sleep and Shadow»Վանդակի տեքստ
1989Թատրոնի գիշերTheatre Night BenefactorsԿոլին
1990Քուիգլին ԱվստրալիայումQuigley Down UnderԷլլիոտ Մարտսոն
1990Անկեղծ, ուժեղ, խելագարTruly Madly DeeplyՋեմի
1991Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնըRobin Hood: Prince of ThievesՆոթինգեմի շերիֆ
1991Փակիր իմ աչքերըClose my eyesՍինկլեր
1991Թաքնված աշխարհCloset LandՔննիչ
1992Բոբ ՌոբերտսBob RobertsԼուկաս Հարթ Երրորդ
1993Ընկած հրեշտակներFallen AngelsԴուայտ Բիլլինգ
1994ՄեսմերMesmerՖրիդրիխ Անտոն Մեսմեր
1995Ահավոր մեծ արկածAn Awfully Big AdventureՕ՝ Հարա
1995Զգացողություն և զգայունությունSense and SensibilityԳնդապետ Բրենդոն
1995Լյումիերը և կոմպանիանLumière et compagnie
1996ՌասպուտինRasputin: Dark Servant of DestinyԳրիգորի Ռասպուտին
1996Միքաել ԿոլլինսMichael CollinsԻմոն Դե Վալերա
1996Ամրոցներ հոգիներով. ԻռլանդիաCastle Ghosts of IrelandLiving Tyde
1997Ձմեռվա հյուրThe Winter GuestՌեժիսոր, սցենարիստ,

էպիզոդիկ դեր

1998Մռայլ նավահանգիստDark harborԴեվիդ Վայնբերգ
1998Հուդդաի համբույրըJudas KissԴեվիդ Ֆրիդման
1999ԴոգմաDogmaՄետատրոն
1999Տիեզերքի որոնումներըGalaxy Questդոկտոր Լազարուս, Ալեկսանդր Դեյն
2000Վիկտորիա Վուդը բոլոր զարդարանքներովVictoria Wood with All the Trimmingsկապիտան Ջոն Ֆալլոն
2000Օգնեցե՜ք։ Ես ձուկ եմHelp! I’m a FishՋո (հնչունավորում)
2001Անգլիական սափրիչBlow DryՖիլ Ալլեն
2001ԽաղPlayմարդ
2001Մենք գիտենք որտեղ ես դու ապրումWe Know Where You LiveՅորշիրացի
2001Ջոն Գիսսինգի որոնումներըThe Search for John GissingՋոն Գիսսինգ
2001ՈւռենիներWillowsպրոդյուսոր
2001Հարրի Փոթթերը և Փիլիսոփայական քարըHarry Potter and the Philosopher’s Stoneպրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
2002Հարրի Փոթթերը և Գաղտնիքների սենյակըHarry Potter and the Chamber of Secretsպրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
2002Լեռան արքանKing of the HillՖիլլիպ արքա (հնչունավորում)
2003Իրական սերLove ActuallyՀարի
2004Հարրի Փոթթերը և Ազկաբանի կալանավորըHarry Potter and the Prisoner of Azkabanպրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
2004Ինչ-որ բան որ Տերը ստեղծեցSomething the Lord madeդոկտոր Ալֆրեդ Բլելոկ
2004Աններելի սևություն։ Ջեք Ջոնսոնի թռիչքը և անկումըUnforgivable Blackness: The Rise and Fall of Jack Johnson(հնչունավորում)
2005Հարրի Փոթթերը և Հրե գավաթըHarry Potter and the Goblet of Fireպրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
2005Տիեզերական զբոսանքի ուղեցույցThe Hitchhiker’s Guide to the GalaxyՄարվին (հնչունավորում)
2006Պարֆյումեր. Մի հանցագործի պատմությունPerfume: The Story of a MurdererԱնտուան Րիշի
2006Ձյունե թխվածքSnow CakeԱլեկս Հյուզ
2007Հարրի Փոթթերը և Փյունիկի միաբանությունըHarry Potter and the Order of the Phoenixպրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
2007Սուինի Թոդդ. Դև-վարսավիր Ֆլիթ փողոցիցSweeney Todd: The Demon Barber of Fleet Streetդատավոր Թերպին
2007Նոբելյան մրցանակակրի տղաNobel Sonէլի Մայքլսոն
2008Հարված շշովBottle shockՍթիվեն Սփուրյե
2009Հարրի Փոթթերը և Խառնածին արքայազնըHarry Potter and the Half-Blood Princeպրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
2009Սոնատա համար 12Sonnet Number 12(հնչունավորում)
2010Ալիսան հրաշքների աշխարհումAlice in WonderlandԹրթուր Աբսոլեմ (հնչունավորում)
2010Լանչի երգըThe Song of LunchՆա
2010Հարրի Փոթթերը և Մահվան պարգևները։ Մաս 1Harry Potter and the Deathly Hallows: Part Iպրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
2010Ամենագիժ երազանքըThe Wildest DreamՆոել Օդելլ (հնչունավորում)
2010Ազատության Սեր։ Պատմություն Ամերիկայի սևամորթ հայրենասերների մասինFor Love of Liberty: The Story of America’s Black Patriots(հնչունավորում)
2011Հարրի Փոթթերը և Մահվան պարգևները։ Մաս 2Harry Potter and the Deathly Hallows: Part IIպրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
2011Վանդակի տեքստThe Boy in the Bubbleպատմիչ (հնչունավորում)
2012ԳամբիթGambitլորդ Լայոնել Շաբանդար
2013CBGBCBGBՀիլլի Քրիստալ
2013Վանդակի տեքստThe Butlerնախագահ Ռոնալդ Ռեյգան
2013ԽոստումA PromiseՔարլ Հոֆֆմայսթեր
2013DustDustԹոդդ
2014Մի փոքր քաոսA Little ChaosՌեժիսեր, արքա Լյուդովիկոս XIV
2015Աչք երկնքումEye in the Skyգեներալ Ֆրենկ Բենսոն
2016Ալիսան հայելիների աշխարհումAlice Through the Looking GlassԱբսոլեմ (հնչունավորում)

Ալան Ռիքմանի անվան մրցանակ խմբագրել

«Anglophile» ալիքը հայտարարեց Ալան Ռիքմանի անվան պրեմիայի սահմանադրման մասին. Հենց Ռիքմանը ստացավ այն հետմահու, առաջին մրցանակակրի անունը առանձին հայտարարվեց։

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • 1992 - BAFTA մրցանակ - լավագույն արական դերը «Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը» ֆիլմում
  • 1994 - Հաղթանակ «Լավագույն դերասան» առաջադրումում Մեսմեր ֆիլմի համար
  • 1996 - Էմմի մրցանակ - լավագույն արական դերը «Ռասպուտին» տելեֆիլմի համար
  • 1997 - Ոսկե գլոբուս մրցանակ - լավագույն արական դերը «Ռասպուտին» տելեֆիլմի համար
  • 1997 - ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ - լավագույն արական դերը «Ռասպուտին» տելեֆիլմի համար
  • 2011 - MTV գավաթ պրոֆեսոր Սնեյփի դերակատարման համար Փոթթերանայում

Առաջադրումներ խմբագրել

  • 1992 - BAFTA մրցանակ - լավագույն արական դերը «Անկեղծ, ուժեղ, խելագար» ֆիլմում
  • 1996 - BAFTA մրցանակ - լավագույն արական երկրորդական դերը «Զգացողություն և զգայունություն» ֆիլմում
  • 1997 - BAFTA մրցանակ - լավագույն արական երկրորդական դերը «Միքաել Կոլլինս» ֆիլմում
  • 2004 — «Էմմի» մրցանակ - լավագույն արական դերը «Աստծո ստեղծած» տելեֆիլմի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Alan Rickman, giant of British screen and stage, dies at 69
  5. 5,0 5,1 5,2 Alan Rickman dies at 69 due to cancer (ֆր.) — 2016.
  6. 6,0 6,1 6,2 Alan Rickman, giant of British screen and stage, dies at 69
  7. Alan RickmanRoyal Academy of Dramatic Art.
  8. Alan Rickman // The Times / T. GallagherLondon: Times Newspapers, 2016. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
  9. https://www.theguardian.com/film/2016/jan/14/alan-rickman-giant-of-british-film-and-theatre-dies-at-69 — 2016.
  10. Shoard, Catherine (2016 թ․ հունվարի 14). «Alan Rickman, giant of British screen and stage, dies at 69». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  11. «Alan Rickman, Harry Potter and Die Hard actor, dies aged 69». BBC News. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Ռիքման» հոդվածին։