Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան

օդակայան

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան (թուրքերեն՝ İstanbul Atatürk Havalimanı; IATAISL, ICAOLTBA), միջազգային օդանավակայան Ստամբուլում։ Օդանավակայանը խոշորագույնն է Թուրքիայում։ Գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Մարմարա ծովի ափին։ 1980 թվականից կրում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը։ Այն իր ծանրաբեռնվածությամբ 4-րդն է Եվրոպայում և 13-րդը՝ աշխարհում։ Այսպես, 2014 թվականին օդանավակայանի ծառայություններից օգտվել է մոտ 56,954,790 մարդ։ Ծանրաբեռնվածության հետ կապված, բացի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանից, կառուցվել է նաև երրորդ օդանավակայանը։ 2000 թվականից օդանավակայանի ղեկավարմամբ զբաղվում է TAV Airports (Tepe-Akfen-Ventures) ընկերությունը, որը 600 միլիոն դոլար գումար է ներդրել օդանավակայանի բարեկարգման համար։ Օդանավակայանը համարվում է Turkish Airlines-ի տեղակայման գլխավայրը։ Օդանավակայանը բացվել է 1912 թվականին։ Օդանավակայանում է գտնվում Ստամբուլի մետրոպոլիտենի կայարաններից մեկը։

Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան

İstanbul Atatürk Havalimanı


Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը

IATA: ISL – ԻԿԱՕ: LTBA
Ամփոփում
Օդակայանի տեսակՔաղաքացիական
ՍեփականատերDevlet Hava Meydanları İşletmesi
ՕպերատորDevlet Hava Meydanları İşletmesi
Ծառայում էՍտամբուլ
ՏեղագրությունՍտամբուլ, Թուրքիա Թուրքիա
Գործածված1912
Մակերես12 հա
Տեղական ժամանակUTC +2,+3
Աշխատանքի ժամերըշուրջօրյա
ԿայքՊաշտոնական կայք
Թռիչքի ուղի
ՈւղղությունԵրկարությունԾածկ
մֆտ
09/273849x5612629x184Ասֆալտ
Վիճակագրություն (2014)
Ճամփորդների թիվը56,954,790

Վիճակագրություն խմբագրել

See source Wikidata query and sources.


Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան» հոդվածին։