Ազումա Աբուբաքար

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ազումա Աբուբաքար-Անկրա (պորտ.՝ Asumah Abubakar-Ankrah, մայիսի 10, 1997(1997-05-10)[1], Կումասի, Գանա), պորտուգալացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Ազումա Աբուբաքար
Քաղաքացիությունը Պորտուգալիա և  Գանա
Ծննդյան ամսաթիվմայիսի 10, 1997(1997-05-10)[1] (26 տարեկան)
ԾննդավայրԿումասի, Գանա
Հասակ183 սանտիմետր
Քաշ70 կիլոգրամ
Դիրքհարձակվող

Ակումբային կարերիա խմբագրել

2015 թվականին ֆուտբոլիստին գտնում և իրենց երիտասարդական ակումբ են հրավիրում է նիդերլանդական «Վիլլեմ II» ակումբի գործակալները, սակայն երկար ժամանակ չէին կարող պայմանագիր ստորագրել նրա հետ, քանի որ ֆուտբոլիստը չուներ համապատասխան թույլտվություն։ Միայն Պորտուգալիայի քաղաքացիություն ստանալուց հետո (նրա հայրը երկար տարիներ աշխատել էր այս երկրում և քաղաքացիություն ուներ), հնարավոր է լինում պայմանագիր ստորագրել երիտասարդ ֆուտբոլիստի հետ։ Դա տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 2-ին[2][3]։2016 թվականի ապրիլի 2-ին Աբուբաքարը իր նորամուտն է նշել Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում` մասնակցելով «Տվենտե» ակումբի դեմ խաղին` 84 րոպեին փոխարինելով Գյուս Յոպպենին[4]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Պորտուգալիայի քաղաքացիություն ստանալուց հետո նրանով սկսել են հետաքրքրվել տեղի մասնագետները[5]։ Հունիսի 16-ին նա ընգրկվել է Եվրոպայի 2016 թվականի առաջնության մինչև 19 տարեկան երիտասարդների 23 հնարավոր մասնակիցների ցանկում[5], այնուհետև հաստատվել է հիմնական կազմում։ Մրցաշարում մասնակցել է 2 հանդիպման` խաղալով Ավստրիայի[6] և Գերմանիայի երիտասարդների հավաքականների դեմ, ինչպես նաև գոլ է խփել վերջինիս դարպասին[6]։ Սակայն Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրա անձնագրի օրինականության մասին կասկածներից հետո հետ է կանչել նրան մրցաշարից[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Asumah: do Gana ao Europeu sub-19, via Ermesinde» (պորտուգալերեն) — maisfutebol.iol.pt. Վերցված է 18 июля 2016-ին.
  3. «Asumah: o luso-ganês que entusiama na Holanda e vem à seleção» (պորտուգալերեն) — maisfutebol.iol.pt. Վերցված է 18 июля 2016-ին.
  4. «Willem II - FC Twente» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 18 июля 2016-ին.
  5. 5,0 5,1 «Asumah delighted with Portugal chance» (անգլերեն) — goal.com. Վերցված է 18 июля 2016-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Portugal U-19 - Austria U-19» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 18 июля 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել