Ազոտի օքսիդներ
Ազոտի օքսիդներ, անօրգանական միացություններ են, ազոտի և թթվածնի միացությամբ։ Թթվածնի հետ ազոտն առաջացնում է 6 կայուն միացություն։Ազոտի բոլոր օքսիդները սովորական պայմաններում գազեր են բացի N2O5 անգույն բյուրեղական նյութ է։
Օքսիդների ցանկ խմբագրել
Հայտնի են ազոտի 10 օքսիդներ։
Ազոտի ենթօքսիդ, N2O Ազոտի մոնօքսիդ, NO Երկազոտային դիօքսիդ, N2O3 Երկազոտայի տետրաօքսիդ N2O4 Ազոտական անհիդրիտ, N2O5 Եռնիտրոամին, N(NO2)3
Հայտնաբերվելեն նաև ազոտի երկօքսիդի դիմերը (NO2)2 և 4 քիչ կայուն միացությունները՝ նիտրոզիլամիդ NON3, նիտրիլազիդ NO2N3, եռնիտրիամիդ N(NO2)3 և նիտրատի ռադիկալը՝ NO3. ։
N2O խմբագրել
Բարձր ջերմաստիճանում առաջացնում է ազոտ և թթվածին։ Բարձր կոնցենտրացիայի դեպքում N2O ազդում է նյարդային համակարգի վրա («ուրախացնող գազ»)։ Բժշկության մեջ օգտագործում են N2O, որպես թույլ անզգայացնող միջոց։ N2O անվանում են նաև ազոտային օքսիդ։ Ազոտային օքսիդը երբեմն օգտագործում են ներքին այրման շարժիչների բարելավամ և տաքացման համար։
NO խմբագրել
Ազոտի օքսիդը NO (ազոտի մոնօքսիդ), անգույն գազ է, ջրում քիչ լուծվող։ Չի փոխազդում ջրի, թթուների, ալկալիների հետ։ Ազոտի (II) օքսիդը միացություններում շատ ռեակցունակ է, կարող է ռեակցիայի մեջ մտնել մի շարք աղերի, հալոգենների, օրգանական միացությունների հետ։Սովարական ջերմաստիճանում NO փոխազդում է թթվածնի հետ առաջացնելով NO2։ NO օքսիդը ստանում են ամոնիակի կատալիտիկ օքսիդացումով, ազոտական թթվի արտադրությունում։
N2O3(III) խմբագրել
N2O3 օքսիդը (ազոտի անհիդրիդ), մուգ կապույտ հեղուկ է, փոխազդում է ջրի հետ առաջացնելով ազոտային թթու HNO2։
NO2(IV) խմբագրել
NO2 ազոտի օքսիդը (ազոտի երկօքսիդ), գորշ, թունավոր, օդից ծանր, հեշտ հեղուկացող գազ է։ Սենյակային ջերմաստիճանում NO2խառնուրդը խառնվում է անգույն դիմերի N2O4 հետ, մոտավորապես 1։1 հարաբերությամբ։ Փոխազդում է ջրի հետ.
և նատրիումի հիդրօքսիդի հետ.
Ուժեղ օքսիդիչ է։ Շատ նյութեր (ածուխ, ծծումբ, ֆոսֆոր, օրգանական միացություններ) կարող են այրվել NO2 օքսիդում։ Այս օքսիդը օքսիդացնում է SO2 օքսիդը մինչև SO3 օքսիդի, այս ռեակցիայի արդյունքում ստացվում է ծծմբային թթու։ Այս օքսիդը կարող է նյարդայնացնել շնչառական ուղիները, իսկ բարձր կոնցենտրացիայի դեպքում առաջանում է թոքային էմբոլյա։
N2O5(V) խմբագրել
N2O5 ազոտի օքսիդը, անգույն, բյուրեղային պինդ նյութ է, հեշտությամբ կարող է փոխազդում է NO2 և О2 նյութերի հետ։ Ուժեղ օքսիդացնող է։ Ջրում հեշտությամբ լուծվում է առաջանելով ազոտական թթու HNO3։
N(NO2)3 խմբագրել
Ստացվել է վերջերս։ Ուսումնասիրվել է միայն սպեկտրալ եղանակը։
Ազոտի օքսիդներ | Փորձառական բանաձևը | Անվանումը |
+5 | N2O5 | Ազոտական անհիդրիտ |
+4 | NO2 (*) Կապված է դիպերի հետ[2] N2O4 | Երկազոտայի տետրաօքսիդ Ազոտի պերօքսիդ |
+3 | N2O3 | Երկազոտային դիօքսիդ |
+2 | NO | Ազոտի մոնօքսւդ |
+1 | N2O | Ազոտի ենթօքսիդ (Ազոտային օքսիդ) |
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1988. — Т. 1 (Абл-Дар). — 623 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 124)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազոտի օքսիդներ» հոդվածին։ |