ԱՄՆ Պետական դեպարտամենտ

ԱՄՆ Պետական դեպարտամենտ (անգլ.՝ The United States Department of State), արտաքին քաղաքական գլխավոր գերատեսչությունը ԱՄՆ-ում (1789 թվականից), որն իրականացնում է արտաքին գործերի մինիստրության ֆունկցիաներ։ Գլխավորում է պետական քարտուղարը։ Իրավաբանորեն խորհրդակցական մարմին է (սահմանադրությամբ արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է պրեզիդենտին)։ Պետական դեպարտամենտը փաստորեն վարում է պրեզիդենտի և կոնգրեսի մշակած արտաքին քաղաքական կուրսը։ Իրագործում է նաև որոշ, միայն ներքին գործերին վերաբերող (մասնավորապես օրենքների հրապարակման) ֆունկցիաներ։ ԱՄՆ առաջին պետքարտուղարը եղել է Թոմաս Ջեֆերսոնը։ 2021 թ-ի հունվարի 26-ից այս պաշտոնը ղեկավարում է Էնթոնի Բլինքենը։ 1947 թ-ից պետդեպարտամենտը տեղակայված է՝ Վաշինգտոնում՝ Հարի Թրումենի տանը։

ԱՄՆ պետդեպարտամենտի դրոշմանիշը

Արտաքին հղումներ խմբագրել


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ Պետական դեպարտամենտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 239