Jump to content

Servier

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Servier
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, Դեղագիտական ընկերություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1954
ՀիմնադիրԺակ Սեղվիեր
ՎայրՍյուրեն
Երկիր Ֆրանսիա
ՏնօրենՕլիվիե Լորոն
Արդյունաբերությունդեղամիջոցների արտադրություն և Q112165285?[1]
Հասույթ161 մլն € (2022)
Աշխատողների թիվ21 000 մարդ
Դուստր ընկերություններՍեղվիեր (Միացյալ Թագավորություն)
Կայքservier.com
 Laboratoires Servier Վիքիպահեստում

Servier ֆր.՝ Laboratoires Servier, ֆրանսիական միջազգային դեղագործական ընկերություն։ Այն ղեկավարում է FIRS (Servier International Research Foundation) շահույթ չհետապնդող հիմնադրամի կողմից, որը գտնվում է ֆրանսիական Սյուրեն քաղաքում։ 2017 թվականին տարեկան շրջանառությունը կազմել է 4,152 մլրդ եվրո։ Ընկերությունը ներկայացված է աշխարհի հինգ մայրցամաքներում և ավելի քան 150 երկրներում, ունի ավելի քան 22500 աշխատակից։ Ամբողջ աշխարհում Servier ընկերությունն ունի ավելի քան 16 արդյունաբերական համալիրներ[2]։ Servier միջազգային ընկերությունը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման հարցում համարվում է Եվրոպայում երկրորդը, իսկ ամբողջ աշխարհում` ութերորդը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Servier ընկերությունը հիմնադրել է 1954 թվականին Օռլեանում, բժիշկ Ժակ Սեղվիերի կողմից։ Սկզբնական շրջանում նրա հետ միասին 9 մարդ էր աշխատել ընկերությունում[4]։ Մեկ տարի անց ընկերությունը թողարկել է իր առաջին երկու դեղերը` արյան բարձր ճնշման(հիպերտոնիա) և շաքարախտի համար։ 1956 թվականին Ֆլերի-Լեզ-Օբրեում սկսվել է թմրամիջոցների առաջին խմբաքանակների արտադրությունը։ 1960 թվականին ֆրանսիական Սյուրեն քաղաքում ստեղծվել է առաջին գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոնը, իսկ 1972 թվականին ընկերությունը գործարկել է իր առաջին արտադրական ձեռնարկությունը ֆրանսիական Ժիդ քաղաքում[5]։ 1979 թվականից նախկին ԽՍՀՄ տարածքում թոյլատրվել է թմրանյութերի մատակարարումը։ 1987 թվականին ընկերությունը սկսել է իր առաջին գիտական հետազոտությունները` ուռուցքաբանության և նյարդաբանության ոլորտում։ 1990 թվականին իռլանդական Արկլոու քաղաքում բացվել է Ֆրանսիայից դուրս առաջին արտադրական համալիրը։ 1994 թվականից Կրուասիում հետազոտությունների և զարգացման կենտրոնը սկսել է իր աշխատանքը։ 1995 թվականի դեկտեմբերին ընկերությունը ձեռք է բերում հունգարական EGIS դեղագործական ընկերության բաժնետոմսերի մեծ մասը, իսկ 2013 թվականին՝ ամբողջությամբ[6][7]։ 2000-ական թվականներից մինչ այսօր շարունակվում են գործարաններ բացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ արտադրական օբյեկտներ Չինաստանում Ռուսաստանում, Բրազիլիայում և այլուր։2014 թվականին Ժակ Սեղվիերի մահից հետո ընկերությունը ղեկավարում է Օլիվիե Լորոն, նա դառնում է նրա նախագահ և FIRS (Servier International Research Foundation) ընկերության ղեկավար[8]։ 2018 թվականի օգոստոսին ընկերությունը 2.4 միլիարդ դոլարով ձեռք է բերել իռլանդական Shire ընկերության ուռուցքաբանական պորտֆելը և մուտք է գործել ԱՄՆ շուկա[9]։

Համագործակցային հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Servier ընկերությունը հետազոտություններ է իրականացնում ինչպես ինքնուրույն, այնպես էլ համատեղ` տարբեր ընկերությունների հետ[10][11]։ Մասնակցում է նաև դեղագործության և կենսատեխնոլոգիայի ոլորտում արդյունաբերական հետազոտություններին, EFPIA-յի և Եվրոպական հանձնաժողովի դեղերի նորարարության նախաձեռնություններին[12]։ Պֆայզեր դեղագործական ձեռնարկության հետ միասին նա զարգացնում է UCART19- թերապիան` CAR-T բջջային թերապիայի տեսակ, որը 2018 թվականին ճանաչվել է որպես բեկում քաղցկեղի բուժման մեջ[13]։

Ընկերությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Servier միջազգային դեղագործական ընկերության ներկայացուցչությունն իր գործունեությունն է ծավալել Հայաստանում։ Սկզբնական շրջանում ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում աշխատել են երեք աշխատակից, որոնցից մեկն էլ եղել է ներկայիս Servier միջազգային դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գագիկ Վելիջանյան[3][14]։ Այսօր արդեն ընկերությունն ունի քառասունից ավել աշխատակիցներ։ Ընկերությունը սերտորեն համագործակցում է հայաստանյան գրեթե բոլոր առողջապահական հաստատությունների հետ, այդ թվում նաև մարզային առողջապահական կենտրոնների հետ։ 2018 թվականից Servier միջազգային դեղագործական և «Տոնուս-Լես» ընկերությունները համագործակցում են[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SIRENE (ֆր.)
  2. «Key figures». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  3. 3,0 3,1 http://www.df.am/news/2716/gagik_velijanyan_143.html
  4. Pierre Gastineau L'amer constat du médiateur de la République // Esprit. — 2010. — В. 6. — Т. Juin. — С. 176. — ISSN 2111-4579 0014-0759, 2111-4579. — doi:10.3917/espri.1006.0176
  5. «Our Story» (անգլերեն). Servier. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. «История компании». www.egis.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. NEWSROOM
  8. HISTORY
  9. Selina McKee (2018 թ․ օգոստոսի 31). «Shire completes sale of oncology franchise to Servier» (անգլերեն). www.pharmatimes.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  10. Mattes, William B. Public Consortium Efforts in Toxicogenomics // Essential Concepts in Toxicogenomics. — 2008. — Т. 460. — С. 221—238. — ISBN 978-1-58829-638-2
  11. «InnoMed PredTox Member Organizations». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  12. Innovative Medicines Initiative. «IMI Call Topics 2008». IMI-GB-018v2-24042008-CallTopics.pdf. European Commission. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  13. Сергей Артемов ("Здравоохранение". Приложение №189 от 16.10.2018, стр. 14). «Сотрудничество с Россией является для нас одним из главных приоритетов». Kommersant.ru.
  14. Զառա Արամյան՝ «Համով զրույց» Գագիկ Վելիջանյանի հետ
  15. Servier

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

🔥 Top keywords: Akademia e Shkencave e RPS te ShqiperiseAlexandria Ocasio-CortezBilderberg GroupCristiano RonaldoDong XiaowanMinecraftOperation GladioPrimal cutRiot FestStrictly Come Dancing (series 7)Main PageSpecial:SearchWikipedia:Featured picturesHeeramandiMeteor LakePornhubXXXTentacionRichard GaddBaby ReindeerBlue Hole (Red Sea)CleopatraYouTubeDeaths in 2024Indian Premier League2024 Indian general electionMurder of Asunta BasterraThe Idea of YouChallengers (film)EnobosarmThe Fall Guy (2024 film)Sharmin SegalDuane EddyFallout (American TV series)Brittney GrinerNicholas Galitzine2024 ICC Men's T20 World Cup2024 Thomas & Uber Cup2024 AFC U-23 Asian CupAnne Hathaway2024 Indian Premier LeagueLaapataa LadiesFacebookMeena AlexanderInternational Workers' DayDua LipaInstagramJaime MunguíaXXX (2002 film)Shōgun (2024 miniseries)