Քաղաքը երկրի երկրորդ խոշոր ֆինանսական կենտրոնն է (Նյու Յորքից հետո) և Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն տրանսպորտային հանգույցը։ Գտնվում է Միչիգան լճի հարավարևմտյան ափին, Իլինոյս նահանգում։ Վարչական կենտրոնը Կուկ շրջանն է։
Չիկագոյի բնակչությունը (2014 թվականի դրությամբ) կազմում էր 2 722 389 մարդ։ Չիկագոյի ագլոմերացիան (տարբեր արվարձանների հետ միասին) կոչվում է «Մեծ Չիկագո» կամ «Չիկագո Երկիր» (անգլ.՝ Chicagoland, անվանումն առաջարկել է Chicago Tribune թերթը 20-րդ դարի սկզբին)։ Ագլոմերացիայում բնակվում է 9 551 031 մարդ։ Այն բնակչության թվով երկրում 37-րդ տեղն է զբաղեցնում։
Չիկագոն նաև համարվում է Միջին Արևմուտքի տնտեսական, արդյունաբերական, տրանսպորտային և մշակութային մայրաքաղաքը։ Ոչ պաշտոնապես այն նաև անվանում են «Երկրորդ Քաղաք» և «Քամիների քաղաք»։ Առաջին անգամ Չիկագոն անվանվել է «Քամիների քաղաք» 1858 թվականին «Chicago Tribune» թերթի հոդվածում։
1674 թվականին ժամանակակից Չիկագոյի տեղում ֆրանսիացի ճիզվիտ Ժակ Մարքետի կողմից հիմնադրվել է միսիոներական կետ։
Չիկագոն քարտեզի վրա ի հայտ է եկել 1833 թվականին, որպես 350 բնակչություն ունեցող գյուղ[3]։ «Չիկագո» անվանումն իրենից ներկայացնում է ֆրանսիացիների կողմից տեղական հնդկացիական լեզվի «shikaakwa» բառի փոփոխված բառ, որը թարգմանաբար նշանակում է «վայրի սոխ» կամ «սխտոր»[4][5][6][7]։
1837 թվականին Չիկագոն քաղաքի կարգավիճակ է ստացել, իսկ արդեն 1840 թվականին բնակչությունը կազմել է ավելի քան 4 հազար մարդ։ Գրավելով հարմար աշխարհագրական դիրք ԱՄՆ-ի արևմուտքի և արևելքի միջև, Չիկագոն շատ արագ դառնում է երկրի տրանսպորտային հանգույցը, ինչն իր հերթին զարգացնում է քաղաքի արդյունաբերությունը, ինչպես նաև գրանվում է ներգաղթյալների աճ։ 1856 թվականին քաղաքային մունիցիպալիտետը հավանություն է տվել ԱՄՆ-ում առաջին կոյուղու կառուցման նախագիծը[8]։
1871 թվականին քաղաքի մեծ մասն այրվել է Չիկագոյի մեծ հրդեհի ժամանակ։ Դա հնարավորություն տվեց վերակառուցել քաղաքը և առիթ է հանդիսացել ԱՄՆ-ում նոր շինարարական բումի համար, ինչը հանգեցրեց նրան, որ քաղաքը դարձել է ԱՄՆ-ի ճարտարապետական կենտրոն[9]։
Չիկագոն տեղակայված է Իլինոյս նահանգի հյուսիս-արևելքում, Միչիգան լճի հարավարևմտյան ափին։ Քաղաքը գտնվում է Չիկագո գետի Կալումետ գետի ափերին։ Չիկագոյի սանիտարա-նավային ջրանցքը միացնում է Չիկագո գետը Դես Փլեյնս գետի հետ, որը հոսում է քաղաքի միջով։ Նախկինում նավարկության համար օգտագործվում էր Չիկագո գետը, իսկ այժմ այդ նպատակներով հիմնականում օգտագործվում է Միչիգան լիճը։
Չիկագոն գտնվում է խոնավ ցամաքային կլիմայական գոտում (ըստ Կյոպենի կլիմաների դասակարգման՝ Dfa)։ Ամառը երկարատև է և անձրևոտ, խոնավ և շոգ, ձմեռը համեմատաբար ցուրտ է, բայց կարճատև և փոփոխական։ Հուլիսի օրական միջին ջերմաստիճանը կազմում է 23,3˚C, հունվարին՝ -4,6˚C։
↑«Timeline: Early Chicago History». Chicago: City of the Century. WGBH Educational Foundation And Window to the World Communications, Inc. 2003. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 26-ին.
↑"Origin of the word Chicago"// History of Chicago, A. T. Andreas, Chicago (1884) pp 37–38.
↑Swenson, John F. (Winter 1991). «Chicagoua/Chicago: The origin, meaning, and etymology of a place name». Illinois Historical Journal. 84 (4): 235–248. ISSN0748-8149. OCLC25174749.
↑McCafferty, Michael (2001 թ․ դեկտեմբերի 21). «"Chicago" Etymology». The LINGUIST List. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 22-ին.
↑McCafferty, Michael (Summer 2003). «A Fresh Look at the Place Name Chicago». Journal of the Illinois State Historical Society. Illinois State Historical Society. 96 (2). ISSN1522-1067. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 22-ին.