Կայֆին (չինարեն՝ 开封; փինյին՝ Kāifēng), քաղաքային շրջանի կարգավիճակ ունեցող խոշոր բնակավայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արևելյան մասում՝ Հանան նահանգում, Հուանհե գետի հովտում, նահանգային վարչական կենտրոնից՝ Չենգջոու քաղաքից դեպի արևելք։ 2010 թվականին բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 585 908[3], իսկ ամբողջ քաղաքային շրջանինը 1999 թվականին՝ 4 637 328[4]: Կրթական, մշակութային, արդյունաբերական կենտրոն է. գործում են մետաղամշակման, մեքենաշինական, դեղագործական, տեքստիլ արդյունաբերության խոշոր ձեռնարկություններ[5]։ Այստեղ է գտնվում Չինաստանի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ Հենան համալսարանը։
Կայֆինը Չինաստանի հին մայրաքաղաքներից մեկն է։ Ընդ որում՝ մայրաքաղաքի կարգավիճակ է ունեցել չինական յոթ արքայատոհմերի կառավարման ժամանակներում, այդ թվում՝ Սուն կայսրությունում, 960—1127 թթ.: Երկար տարիներ եղել է նաև Հանան նահանգի վարչական կենտրոնը (մինչև 1954 թվականը, երբ այդ կարգավիճակը շնորհվել է Չանգջոու քաղաքին)։ 1642 թվականին Մին արքայատոհմի բանակը Հուանհեի ջրերն ուղղելով դեպի Կայֆին՝ ամայացրել են այն՝, որպեսզի թույլ չտա, որ անցնի Լի Չիժենի գլխավորած ապստամբների ձեռքը։ Ջրհեղեղին զոհ է գնացել շուրջ 300 հազար մարդ։ Դրանից քսան տարի անց քաղաքը վերականգնվել է, 1841 թվականին դարձյալ հեղեղման ենթարկվել և 1843-ին նորից վերականգնվել։ Ստեղծվել է ջրանցքների խիտ ցանց, որի շնորհիվ Հուանհեի ջրերը հասցվել են մերձակա դաշտերին։
1969 թվականին Կայֆինում, բժշկական անհրաժեշտ օգնություն չստանալու պատճառով, վախճանվել է Չինական Հանրապետության նախկին նախագահ Լյու Շաոքին, որին տնային կալանքի էին ենթարկել այդտեղ։
Самбурова Е. Н. Кайфын // Большая Российская энциклопедия. М.: БРЭ, 2008. Сс. 469—470.
Cotterell, Arthur. (2007). The Imperial Capitals of China: An Inside View of the Celestial Empire. London: Pimlico. էջեր 304 pages. ISBN978-1-84595-009-5.
The Origin of the Kaifeng Jews, in S. Shaked, ed., Irano-Judaica, Jerusalem, 1982, pp. 101–11