Ֆիզիկական զննում

բժշկական հետազոտություն
(Վերահղված է Ֆիզիկալ զննումից)

Ֆիզիկական զննում, պրոցես, որի ընթացքում բժշկական մասնագետը հետազոտում է հիվանդի մարմինը՝ հիվանդության նշաններ հայտնաբերելու նպատակով։ Ֆիզիկական զննումը հիմնականում բաղկացած է հիվանդության պատմությանը և հարցման ընթացքում նշված ախտանիշներին վերաբերող հարցերի շարանից։ Հիվանդության պատմությունը և ֆիզիկական զննումը միասին օգնում են գտնել ճիշտ ախտորոշումը և որոշել բուժման պլանը։ Այս տեղեկություններն այնուհետև վերածվում են բժշկական գրառումների։

Ֆիզիկական զննում
Ենթադասառողջության գնահատում, ախտանուն և Բժշկական զննում
MeSHD010808
MedlinePlus002274

Տեսակներ խմբագրել

 
Բժիշկը ստետոսկոպն օգտագործում է 15 ամսական երեխայի որովայնը լսելու նպատակով

Ռուտին քննություններ խմբագրել

Ռուտին զննումը ներառում է ընդհանուր ֆիզիկական զննումը, առողջության պարբերաբար գնահատումը, ամենամյա քննությունը, մանրակրկիտ գնահատումը, ընդհանուր առողջական վիճակի ստուգումը, կանխարգելիչ բժշկական ստուգումը։ Զննման այս տեսակն իրականացնում են անախտանիշ պացիենտներին՝ սկրինինգային նպատակով։ Այս զննումը նորմայում կատարվում է մանկաբույժի, ընտանեկան բժշկի, թերապևտի կամ այլ առաջնային օղակի բժիշկների կողմից։ Առաջնային օղակի բժշկի կողմից որևէ ախտանիշի հայտնաբերման դեպքում հիվանդը կարող է ուղարկվել նեղ մասնագետի մոտ[1]։

Ռուտին զննումն իր մեջ չի ներառում նորածնային տարիքի երեխաների ստուգումները, ՊԱՊ քսուքի ստացումը կամ արգանդի վզիկի քաղցկեղի ստուգումը, կամ էլ քրոնիկ բժշկական խնդիրներ (օրինակ՝ դիաբետ) ունեցող մարդկանց զննումը[2]։ Ընդհանուր բժշկական քննությունը ընդգրկում է հիվանդության պատմությունը, ֆիզիկական քննությունը և, սովորաբար, լաբորատոր թեստերը։ Որոշ, ավելի ընդլայնված զննումներ ներառում են ուլտրաձայնային քննությունը կամ մամմոգրաֆիան։

Մարդկանց տարբեր խմբերի ռուտին զննումը կարելի է համարել սկրինինգի տեսակ, որի նպատակն է հիվանդությունների վաղ նշանների հայտնաբերումը և դրանց կանխումը[3]։

Ապացույցներ խմբագրել

Չնայած ամենամյա բժշկական քննությունը մի շարք երկրներում ռուտին բնույթ է կրում, անախտանիշ հիվանդներին հետզոտելը որոշ երկրներում համարվում է գիտական հիմք չունեցող քննություն։ Քոքրեյն ընկերության կողմից կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ռուտին ամենամյա քննությունները զգալիորեն չեն պակասեցնում հիվանդացության և մահացության ռիսկը, և, ընդհակառակը, կարող են հանգեցնել հիպերդիագնոստիկայի և ոչ պատշաճ բուժման։ Այնուամենայնիվ, այս հետազոտման արդյունքները չեն ժխտում, որ բժշկի հետ շարունակական կապը կարևոր է, և, որ ամենանգամյա քննության կարիք կարող է չլինել[4]։

Որոշ նշանակալի առողջական կազմակերպություններ խորհուրդ են տալիս այս քննությունների կատարման հաճախականությունը որոշել ըստ տարիքային խմբերի և նախորդ քննության արդյունքների (ռիսկի գործոններ)[5][6][7]։ Ամերիկայի քաղցկեղի միությունը խորհուրդ է տալիս կատարել քաղցկեղ-կապակցված առողջության զննում 40-ից բարձր կանանց և տղամարդկանց մոտ։ 20ից բարձր մարդկանց մոտ այս քննությունները կարելի է կատարել ամեն 3 տարին մեկ[8]։

Մինչև 2006 թվականի սեպտեմբեր կատարված համակարգային ստուգումները փաստում են, որ բժշկական քննությունների կատարումը հանգեցնում է սկրինինգային քննությունների (ՊԱՊ թեստ, խոլեստերինի սկրինինգ) արդյունքների բարելավման և կարևոր է պացիենտների անհանգստությունները փարատելու համար[2]։ Այսինքն, այս ապացույցները կարևոր են համարում սկրինինգային միջամտությունների կատարումը[9][10][11]։ Վերջին հետազոտությունները պարզել են, որ այս քննությունները հանգեցրել են քաղցկեղի սկրինինին մասնակցության ավելացմանը[12]։

Որոշ գործատուներ թեկնածուներին աշխատանքի ընդունելուց առաջ առաջարկում են անցնել առողջության ստուգում, թեև կա կարծիք, որ որոշ պրոֆիլակտիկ ամենամյա ստուգումներ կարող են, ընդհակառակը, ինչ-որ ձևով վնասել պացիենտին։ Օրինակ, լաբորատոր թեստերը առողջ մարդկանց դեպքում իրականացնելիս կարող են հանգեցնել «կեղծ սխալ» (գոյություն չունեցող հիվանդության նշանների ի հայտ բերում) պատասխանի ստացման[13]։ Այս զննումների բացասական կողմերից է նաև այն, որ ծախսված ռեսուրսները կարելի կլիներ ուղղել ավելի թիրախավորված սկրինինգային քննություններ իրականացնելու նպատակով[14]։ Կարելի է հավելել նաև հիպերդիագնոստիկան, պացիենտի անհանգստությունները, սխալ ախտորոշումը (օրինակ՝ մարզիկների մոտ նորմայում առկա աթլետի սիրտը կարելի է շփոթել հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայի հետ), վնասը, կամ էլ նույնիսկ մահը[15][16][17]։

Լավ ապացույցների պակասը հանգեցնում է հանրության մեջ իրականացված հետազոտությունների արդյուքների հետ հակասությունների առաջացման, քանզի դրանք ցույց են տալիս, որ մարդկանց մեծամասնությունը ճիշտ է համարում քննությունների իրականացումը, հատկապես, եթե դրանք կատարվում են անվճար[18]։ Չնայած ռուտին քննություններին դեմ խոսող ուղեցույցներին, շատ ընտանեկան բժիշկներ կատարում են այդ քննությունները[19]։ Այլընտրանքային տարբերակ կարող է լինել սկրինինգների մեջ ներառված պացիենտների ֆիլտրումն ըստ տարիքի, սեռի, առողջական վիճակի[6][20][21]։ Սակայն սա իրենից ենթադրում է հետազոտությունների մեծ ցանկից ավելի անհրաժեշտների ընտրություն[22]։

 
Բժիշկը զննում է պացիենտի կոկորդը Գրանադայի բժշկական կենտրոնում

Տարածվածություն խմբագրել

Ռուտին ֆիզիկական զննումը մեծ մասամբ իրականացնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Ճապոնիայում, մինչդեռ Հարավարևելյան Ասիայի երկրներում և որոշ եվրոպական երկրներում այս հետազոտության օգտագործումը քիչ է։ Ճապոնիայում օրենքով որոշված կարգ է աշխատողների՝ տարին մեկ անգամ ստուգումը։

Պատմություն խմբագրել

Պարբերական բժշկական քննության առաջացման արմատները միարժեք չեն։ Ենթադրվում է, ոչ առաջին տեղեկություններն ի հայտ են եկել 1920-ական թվականներին[23]։ Որոշ հեղինակներ փաստում են, որ այն առկա է եղել 19-րդ դարում և 20-րդ դարի վաղ ժամանակաշրջանում՝ որպես տուբերկուլյոզի և քրոնիկ հիվանդությունների հայտնաբերման տարբերակ[24]։ Բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը հանգեցրեց հետազոտությունների քանակի շատացման և որակի բարձրացման, չնայած ապացույցների վրա հիմնված բժշկության ժամանակաշրջանում այն ընդունված չէր[24][25][26][27][28]։ Ապացույցների վրա հիմնված հետազոտությունների օգտագործումը սահմանափակվել է բժշկական ապահովագրության ստեղծման շրջանակներում կատարված մի շարք հետազոտությունների արդյունքում[2][29][30]։

Համապարփակ ֆիզիկական զննումը ներառում է լաբորատոր թեստեր, կրծքավանդակի ռենտգեն քննություն, թոքերի ֆունկցիայի ստուգում, աուդիոգրամմա, ամբողջ օրգանիզմի համակարգչային շերտագրում, ԷՍԳ, սրտի սթրես թեստեր, անոթային տարիքային թեստեր, մեզի քննություն, մամմոգրաֆիա կամ շագանակագեղձի քննություններ՝ կախված սեռից[31]։

Աշխատանքից առաջ կատարվող քննություններ խմբագրել

Մինչ աշխատանքի ընդունվելը կատարվեղ քննությունների նպատակն է պարզել՝ արդյո՞ք ֆիզիկական զննման ենթարկված աշխատակցի առողջական վիճակը համապատասխանում է աշխատանքի պարտադրումներին[31]։ Որոշ գործատուներ կարծում են, որ այս քննությունները հաջողությամբ անցած աշխատողները ավելի քիչ պատչառներ կունենան հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու, և քիչ կլինի մասնագիտական հիվանդությունների առաջացման ռիսկը[31]։ Այնուամենայնիվ, այս մտքին շատ քիչ բժշկական հետազոտություններ են կողմնակից[31]։

Մասնագիտական հիվանությունների ամերիկյան քոլեջը համարում է, որ գործատուների կողմից պահանջվող որոշ հետազոտություններ, որոնցից է կրծքավանդակի ռենտգեն քննությունը, չպետք է կատարվեն։ Այս կարծիքի պատճառ են հանդիսանում դրա անհրաժեշտության ոչ բավարար հիմնավորումը, ճառագայթման ազդեցությունը և զննման արժեքը[32]։

Ապահովագրություն խմբագրել

Ֆիզիկական զննումը կարող է կատարվել առողջության ապահովագրման շրջանակներում։ Այս համակարգում պահպանվում են շահառուի բժշկական զննման տվյալները, որն օգնում է դիտարկել կրկնակի հետազոտության անհրաժեշտությունը որոշ ժամանակ անց[33][34]։

Օգտագործում խմբագրել

 
Բժիշկը զննում է փոքրիկին, Գվինեա-Բիսաու, 1974 թվական

Ախտորոշում խմբագրել

Ֆիզիկական զննում իրականացվում է բժշկական կոնսուլտացիաների մեծամասնության ժամանակ։ Այս հետազոտությունները կատարվում են հիմնական գանգատների հիման վրա։

Սկրինինգ խմբագրել

Համընդհանուր առողջական ստուգումները, որոնք կատարվում են առողջական գանգատ չունեցող անձանց շրջանում, կազմում են սկրինինգային քննությունների մաս։ Դրանցից է բարձր արյան ճնշումը։ Ըստ Քոքրեյնի անդրադարձի, այս քննությունները այդքան էլ չեն պակասեցնում քաղցկեղից, սրտային կամ այլ խնդիրներից մահացության ռիսկը, և պացիենտի՝ հիվանդանոց հետագա դիմելիությունը։ Այս եզրահանգումներին հակառակ պարզվել է նաև, որ սկրինինգայի զննումների ժամանակ հայտնաբերվում են առավելապես հիպերտենզիա և այլ քրոնիկ հիվանդություններ ունեցով անձինք[4]։

Բժիշկ-պացիենտ հարաբերություն խմբագրել

Ֆիզիկական քննությունը կարևոր դեր ունի բժիշկ-պացիենտ հարաբերությունների կազմավորման վրա, որն էլ իր հերթին ազդում է բուժման ընթացքի վրա[35]։ Երբ պացիենտի կողմից սպասված հետազոտությունը չի իրականացվում բժշկի կողմից, պացիենտը կարող է դժգոհություն հայտնել նրանց հիվանդության նկատմամբ ոչ բավարար ուշադրության ցուցաբերման կապակցությամբ, ինչն էլ ուղղակիորեն ազդում է բուժման ընթացքի և բժիշկ-պացիենտ հարաբերությունների վրա[36]։

Ձևաչափ և մեկնաբանում խմբագրել

 
Վիետնամցի տղամարդու սրտի աուսկուլտացիա։

Ֆիզիկական զննումը կարող է ընդգրկել կենսական նշանների ստուգումը, որն իրենից ենթադրում է մարմնի ջերմաստիճանի, ճնշման, պուլսի, շնչառության հաճախության ստուգում։ Բուժաշխատողը օգտագործում է սեփական տեսողության, լսողության, շոշափելիքի, և, որոշ դեպքերում, հոտառության զգայությունները (ուրեմիայի, դիաբետիկ կետոացիդոզի կասկածի դեպքում)՝ լիարժեք ախտորոշման նպատակով։

Ֆիզիկական զննման չորս հիմնական քայլերն են զննումը, պալպացիան (շոշափում), պերկուսիան (բախում), և աուսկուլտացիան (լսում)[37]։

Շրջանակ խմբագրել

Համակարգային զննումը սովորաբար սկսում են գլխից, վերջացնում՝ վերջույթներում, ներառելով հասանելի օրգան համակարգերը։ Զննման, պալպացիայի, պերկուսիայի և աուսկուլտացիայի եղանակներով օրգան համակարգերը ստուգելուն կարող են հետևել սպեցիֆիկ թեստերի (նյարդաբանական քննություն, օրթոպեդիկ քննություն, հիպոկալցեմիայի կասկածի դեպքում՝ Տրուսսոյի նշան) կատարումը։ Քանի որ կատարվելիք հետզոտությունների ֆորմատը շատ լայն է, ինչպես նշված է ստորև, մասնագետը պետք է ավելի շատ կենտրոնանա առկա գանգատների վրա։ Օրինակ, սրտաբանը ռուտինային կարգով չի ստուգում նյարդաբանական պրոֆիլը, եթե պացիենտը ինքնուրույն է մտնում սենյակ, հասկանում է, որ լսողության, տեսողության և խոսքի հետ խնդիրներ չկան։ Նույն ձևով, օրթոպեդ-վիրաբույժը կզննի ախտահարված ջիլը, սակայն կարող է հակիրճ ձևով ստուգել նաև սրտի բաբախը՝ հետագայում անէսթեզիոլոգի կողմից վիրահատության հակացուցումներ չունենալու համար։

 
Բժիշկը զննում է մանկաբուժական բաժանմունքում պառկած հիվանդին

Ստացված հիվանդության պատմության և ֆիզիկական տվյալների վերլուծության արդյունքում բուժաշխատողը կարող է կազմել տարբերակիչ ախտորոշման սխեմա՝ նույն ախտանիշները հարուցող հիվանդությունների ցանկ։ Հատուկ ախտորոշիչ թեստերը կամ էմպիրիկ թերապիան կարող են հայտնաբերել պատճառը կամ ժխտել դրանցից մի քանիսը։ Ֆիզիկական զննման արդյուքները գրանցվում են բժշկական քարտում՝ ստանդարտացված կարգով, այլ բաժինների աշխատակիցներին ևս հասանելի լինելու համար։

Քննությունների խիստ ընտրողականության պատճառով մի շարք բժշկական ամսագրեր անդրադարձել են ֆիզիկական զննման ադեկվատության անհրաժեշտությանը[38][39]։ Ստենֆորդի համալսարանի բժիշկները կազմել են 25 ամենակարևոր հետազոտություններից բաղկացած ցանկ, որը ներառում է նվազագույն անհրաժեշտ հետազոտությունների ցանկը[40]։

Նշում խմբագրել

Ընտրություն Ստանդարտացված տեքս Լրացումներ
Ընդհանուր «Պացիենտի վիճակը՝ ՆՍ» «ՆՍ- նորմայի սահմաններում»
Գլուխ, ականջ, աչք, քիթ, կոկորդ «Բբերը սիմետրիկ են, կլոր, պատասխանում են լուսային ազդակին, արտաակնային շարժումները փոփոխված չեն, պարանեցային լիմֆադենոպաթիա չկա, վահանաձև գեղձի մեծացում չկա, անոթային աղմուկ չկա, գունատություն չկա, բերանըմպանը նորմայի սահմանում է, թմբկաթաղնթն անվնաս է, պարաոցի մկանները ճկուն են » «Պարանոցը հաճախ տարանջատում են գլխից»
Շնչառական համակարգ կամ կրծքավանդակ «Նորմալ շնչառություն հանգիստ ժամանակ, խզզոցների, հևոցի, կրեպիտացիայի բացակայություն» «Ավելի մանրամասն հետազոտություններն ընդգրկում են ձայնի վիբրացիայի ստուգումը, պերկուտոր ձայնի տվյալները»
Սիրտ-անոթային համակարգ «+S1, +S2, սրտի աղմուկները բացակայում են, ռիթմը կանոնավեր է», «Եթե անոթային համակարգը տարանջատում ենք սրտից, սովորաբար ծայրամասային անոթազարկը կարելի է ընդգրկել այս բաժնում»
Որովայն «Փափուկ է, փռվածության չկա, ցավը բացակայում է, հեպատոսպլենոմեգալիա չկա, ստամոքսաղիքային նորմալ աղմուկ՝ լսելիս» «Եթե առկա է ցավ մեջքի ստորին հատվածում, ապա մեջքը կարելի է դիտարկել որպես առանձին մաս։ Առավել մանրամասն քննությունը ներառում է պսոասի նշանը,, Ռովզինգի նշանը, աբտուրացիայի նշանը։ Ստամոքսաղիքային պերիստալտիկայի աղմուկը լինում է հիպոակտիվ և հիպերակտիվ»
Մաշկ «Թմբկափայտի մատներ, ցիանոզ, այտուց չկա» «Թմբկափայտի մատների և ցիանոզի ստուգումը կիրառելի է նաև թոքային խնդիրների դեպքում, քանի որ դրանք սերտ կապված են թթվածնի պակասի հետ։ Ծնկների ստուգումը կարող է ներառել Մաքմյուրեյի, Լաչմանի թեստերը»
Նյարդաբանական «12 զույգ գանգուղեղային նյարդերը անվնաս են, բոլոր 4 վերջույթներում զգայությունը բնականոն է, Ռոմբերգի թեստ բացասական է, ուղեղիկային ռեֆլեքսները նորմայի սահմանում են, քայլքը նորմալ է» «Զգայության ստուգումը կարող է ներառել ծակոցների, վիբրացիայի, ջերմության գանգատները և դիրքային զգայությունը։ Հոգեկան վիճակի ստուգման արդյունքները գրանցվում են նյարդաբանական զեկույցի սկզբում»

Կախված ախտանիշների համախմբից, ցուցակում կարող են ավելացվել ուրիշ կատեգորիաներ։ Օրինակ, լսողությունը կարող է ստուգվել Վեբերի և Ռինեի թեստերով, կամ էլ՝ գանգուղեղային նյարդային համակարգի ստուգումով։

Պատմություն խմբագրել

Հիվանդության պատմությունը և ֆիզիկական զննումը կարևոր տեղ են զբաղեցրել բժշկության մեջ մինչ առողջապահական համակարգի ամբողջական ստեղծումը, սակայն, մինչ այսօր էլ համարվում է ախտորոշման մեջ անփոխարինելի՝ չնայած գորշիքային և մոլեկուլային թեստերի առկայությանը։ Մինչև 19-րդ դարը պատմությունը և ֆիզիկական զնումը համարվում էին բժշկին հասանելի ախտորոշման միակ միջոցները, այդ պատճառով տվյալ ունակություններով բժիշկները ավելի բարձր են գնահատվում։ Մինչ այսօր դրանց կարևորությունը ճիշտ ախտորոշման հարցում չի պակասել, քանզի բժշկական ուսանողների պատրաստման գործում ֆիզիկական զննման տիրապետումը պարտադիր է[41][42]։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

Բժշկի զննման ժամանակ հիվանդները կարող են ամոթխածության զգացում ունենալ։

Շատ Արևմտյան մշակույթներում ֆիզիկական զննումը կատարվում է սպորտային ակտիվություն սկսելուց առաջ։ Ֆիզիկական զննման ժամանակ բժիշկը հետազոտում է նաև սեռական օրգանները։ Երեխաների մոտ փոշտի ստուգման ժամանակ կատարվում է հազի թեստ։ Սա կարող է ամոթալի և շփոթեցնող լինել պացիենտի համար, սակայն այս հետազոտության կորևորությունը ճողվածքների և ուռուցքների հայտնաբերման առումով շատ կարևոր է[43]։

Սրտային աղմուկներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Schreiber, Mary L. Evidence-Based Practice. Neurovascular Assessment: An Essential Nursing Focus. MEDSURG Nursing (MEDSURG NURS), Jan/Feb2016; 25(1): 55-57. ISSN 1092-0811
  2. 2,0 2,1 2,2 Boulware LE, Marinopoulos S, Phillips KA, և այլք: (2007 թ․ փետրվար). «Systematic review: the value of the periodic health evaluation». Ann. Intern. Med. 146 (4): 289–300. doi:10.7326/0003-4819-146-4-200702200-00008. PMID 17310053.
  3. Raffle, Angela E.; Muir Gray, J. A. (2007). Screening: Evidence and practice. Oxford University Press. doi:10.1093/acprof:oso/9780199214495.001.0001. ISBN 978-0-19-921449-5.
  4. 4,0 4,1 Krogsbøll, Lasse T.; Jørgensen, Karsten Juhl; Gøtzsche, Peter C. (2019 թ․ հունվարի 31). «General health checks in adults for reducing morbidity and mortality from disease». The Cochrane Database of Systematic Reviews. 1 (1): CD009009. doi:10.1002/14651858.CD009009.pub3. ISSN 1469-493X. PMC 6353639. PMID 30699470.
  5. US Preventive Services Task Force. Guide to Clinical Preventive Services: Report of the Preventive Services Task Force 2nd ed. Baltimore, Md: Williams & Wilkins; 1996.
  6. 6,0 6,1 «Periodic health examination: a guide for designing individualized preventive health care in the asymptomatic patients. Medical Practice Committee, American College of Physicians». Ann. Intern. Med. 95 (6): 729–32. 1981 թ․ դեկտեմբեր. doi:10.7326/0003-4819-95-6-729. PMID 7305155.
  7. Hayward RS, Steinberg EP, Ford DE, Roizen MF, Roach KW (1991 թ․ մայիս). «Preventive care guidelines: 1991. American College of Physicians. Canadian Task Force on the Periodic Health Examination. United States Preventive Services Task Force». Ann. Intern. Med. 114 (9): 758–83. doi:10.7326/0003-4819-114-9-758. PMID 2012359.
  8. Mettlin C, Dodd GD (1991). «The American Cancer Society Guidelines for the cancer-related checkup: an update». CA Cancer J Clin. 41 (5): 279–82. doi:10.3322/canjclin.41.5.279. PMID 1878784.
  9. Screening for Lipid Disorders in Adults, Topic Page. June 2008. U.S. Preventive Services Task Force. Agency for Healthcare Research and Quality, Rockville, MD. http://www.ahrq.gov/clinic/uspstf/uspschol.htm Արխիվացված 2011-05-23 Wayback Machine
  10. Screening for Colorectal Cancer, Topic Page. July 2002. U.S. Preventive Services Task Force. Agency for Healthcare Research and Quality, Rockville, MD. http://www.ahrq.gov/clinic/uspstf/uspscolo.htm Արխիվացված 2011-05-23 Wayback Machine
  11. Screening for Cervical Cancer, Topic Page. January 2003. U.S. Preventive Services Task Force. Agency for Healthcare Research and Quality, Rockville, MD. http://www.ahrq.gov/clinic/uspstf/uspscerv.htm Արխիվացված 2015-11-27 Wayback Machine
  12. Fenton JJ, Cai Y, Weiss NS, և այլք: (2007 թ․ մարտ). «Delivery of cancer screening: how important is the preventive health examination?». Arch. Intern. Med. 167 (6): 580–5. doi:10.1001/archinte.167.6.580. PMC 3443471. PMID 17389289.(չաշխատող հղում)
  13. «A checkup for the checkup: Do you really need a yearly physical? - Harvard Health Blog». Harvard Health Blog. 2015 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  14. Yarnall KS, Pollak KI, Østbye T, Krause KM, Michener JL (2003 թ․ ապրիլ). «Primary care: is there enough time for prevention?». Am J Public Health. 93 (4): 635–41. doi:10.2105/AJPH.93.4.635. PMC 1447803. PMID 12660210.
  15. Yahr, Emily (2015 թ․ հունվարի 28). «What went wrong with Joan Rivers's last medical procedure: lawsuit». The Washington Post. ISSN 0190-8286. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  16. «Minnesota teen Sydney Galleger dies after dental procedure». www.cbsnews.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  17. «Three Georgia boys die unexpectedly after dental procedure». www.cbs46.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  18. Oboler SK, Prochazka AV, Gonzales R, Xu S, Anderson RJ (2002 թ․ մայիս). «Public expectations and attitudes for annual physical examinations and testing». Ann. Intern. Med. 136 (9): 652–9. doi:10.7326/0003-4819-136-9-200205070-00007. PMID 11992300. S2CID 46398009.
  19. Prochazka AV, Lundahl K, Pearson W, Oboler SK, Anderson RJ (2005 թ․ հունիս). «Support of evidence-based guidelines for the annual physical examination: a survey of primary care providers». Arch. Intern. Med. 165 (12): 1347–52. doi:10.1001/archinte.165.12.1347. PMID 15983282.
  20. Lawrence RS, Mickalide AD (1987 թ․ ապրիլ). «Preventive services in clinical practice: designing the periodic health examination». JAMA. 257 (16): 2205–7. doi:10.1001/jama.257.16.2205. PMID 3560403.
  21. Frame PS, Carlson SJ (1975 թ․ փետրվար). «A critical review of periodic health screening using specific screening criteria. Part 1: Selected diseases of respiratory, cardiovascular, and central nervous systems». J Fam Pract. 2 (1): 29–36. PMID 1123583.
  22. Beck LH (1999 թ․ նոյեմբեր). «Periodic health examination and screening tests in adults». Hosp Pract (Minneap). 34 (12): 117–8, 121–2, 124–6. doi:10.3810/hp.1999.11.175. PMID 10616549.
  23. Emerson H (1923). «Periodic medical examinations of apparently healthy persons». JAMA. 80 (19): 1376–1381. doi:10.1001/jama.1923.26430460003011.
  24. 24,0 24,1 Han PK (1997 թ․ նոյեմբեր). «Historical changes in the objectives of the periodic health examination». Ann. Intern. Med. 127 (10): 910–7. doi:10.7326/0003-4819-127-10-199711150-00010. PMID 9382370. S2CID 20210491.
  25. Gordon PR, Senf J (1999 թ․ մայիս). «Is the annual complete physical examination necessary?». Arch. Intern. Med. 159 (9): 909–10. doi:10.1001/archinte.159.9.909. PMID 10326933. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին.
  26. Charap MH (1981 թ․ դեկտեմբեր). «The periodic health examination: genesis of a myth». Ann. Intern. Med. 95 (6): 733–5. doi:10.7326/0003-4819-95-6-733. PMID 7030166.
  27. Davis AB (1981). «Life insurance and the physical examination: a chapter in the rise of American medical technology». Bull Hist Med. 55 (3): 392–406. PMID 7037084.
  28. Jureidini R, White K (2000). «Life insurance, the medical examination and cultural values». J Hist Sociol. 13 (2): 190–214. doi:10.1111/1467-6443.00113. PMID 18383634.
  29. Olsen DM, Kane RL, Proctor PH (1976 թ․ ապրիլ). «A controlled trial of multiphasic screening». N. Engl. J. Med. 294 (17): 925–30. doi:10.1056/NEJM197604222941705. PMID 1256483.
  30. Knox EG (1974 թ․ դեկտեմբեր). «Multiphasic screening». Lancet. 2 (7894): 1434–6. doi:10.1016/S0140-6736(74)90086-5. PMID 4140342.
  31. 31,0 31,1 31,2 31,3 «Johns Hopkins Executive Health Program». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 16-ին.
  32. American College of Occupational and Environmental Medicine (2014 թ․ փետրվար), «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American College of Occupational and Environmental Medicine, Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին, which cites
    • Talmage, J; Belcourt, R; Galper, J; և այլք: (2011). «Low back disorders». In Kurt T. Hegmann (ed.). Occupational medicine practice guidelines : evaluation and management of common health problems and functional recovery in workers (3rd ed.). Elk Grove Village, IL: American College of Occupational and Environmental Medicine. էջեր 336, 373, 376–377. ISBN 978-0615452272.
  33. Brink, Susan (2008 թ․ փետրվարի 18). «$2,000 physicals for busy execs». Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ հուլիսի 16-ին.
  34. Armour, Lawrence A. (1997 թ․ հուլիսի 21). «2,500 executives flock to Rochester, Minn., for a deluxe, soup-to-nuts physical at the Mayo clinic. Our man went for a tune-up to find out why». CNN.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 16-ին.
  35. Verghese A, Brady E, Kapur CC, Horwitz RI (2011 թ․ հոկտեմբեր). «The bedside evaluation: ritual and reason». Ann. Intern. Med. 155 (8): 550–3. CiteSeerX 10.1.1.692.177. doi:10.7326/0003-4819-155-8-201110180-00013. PMID 22007047. S2CID 24847029.
  36. Kravitz, Richard L; Callahan, Edward J (2000 թ․ հունվար). «Patients' Perceptions of Omitted Examinations and Tests». Journal of General Internal Medicine. 15 (1): 38–45. doi:10.1046/j.1525-1497.2000.12058.x. ISSN 0884-8734. PMC 1495321. PMID 10632832.
  37. Campbell, Earl W.; Lynn, Christopher K. (1990), Walker, H. Kenneth; Hall, W. Dallas; Hurst, J. Willis (eds.), «The Physical Examination», Clinical Methods: The History, Physical, and Laboratory Examinations (3rd ed.), Butterworths, ISBN 978-0-409-90077-4, PMID 21250202, Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին
  38. Flegel KM (1999 թ․ նոյեմբեր). «Does the physical examination have a future?». Canadian Medical Association Journal. 161 (9): 1117–8. PMC 1230732. PMID 10569087.
  39. McAlister FA, Straus SE, Sackett DL (2000 թ․ փետրվար). «High marks for the physical exam». Canadian Medical Association Journal. 162 (4): 493. PMC 1231165. PMID 10701381.
  40. Verghese A, Horwitz RI (2009). «In praise of the physical examination». BMJ. 339: b5448. doi:10.1136/bmj.b5448. PMID 20015910. S2CID 5371569. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
  41. Natt, B; Szerlip, HM (2014), «The lost art of the history and physical», Am J Med Sci, 348 (5): 423–425, doi:10.1097/MAJ.0000000000000326, PMID 25247755.
  42. Guadalajara Boo, JF (2015), «Auscultation of the heart: an art on the road to extinction.» (PDF), Gac Med Mex, 151 (2): 260–265, PMID 25946538.
  43. «Physical Examination: Adolescent Male». Children's Hospital of Philadelphia. 2014 թ․ օգոստոսի 23.