Քրիստոսատուր, 15-րդ դարի գրիչ, մանրանկարիչ, կազմարար։

Կենսագրություն խմբագրել

Ապրել և ստեղծագործել է Ղրիմում։ Ձեռագրեր է ընդօրինակել Քեմճակի վանքում (1417 թվական), Կաֆայում (1420 թվական, 1423 թվական), Կաֆայի մերձակա Անտոնի վանքում (1428–1432 թվականներ)։

Ծաղկել ու կազմել է իր ընդօրինակած մատյանները, որոնցից 3-ը՝ Ավետարանը, Ճաշոցը, Մանրուսումը, պահվում են Մատենադարանում (ձեռագիր № 7686 թվական, 7434 թվական, 2387 թվական)։

Քրիստոսատուրը վերջին անգամ հիշատակվում է 1449 թվականին՝ որպես Անտոնի վանքի վանահայր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։