Սաջ, սաչ, ադրբեջանական խոհանոցին հատուկ ուտեստների խմբի անվանում։ Ամենագլխավոր առանձնահատկությունն այն է, որ ուտեստը պատրաստելիս օգտագործում են նույնանուն սպասք (գոգավոր տապակ), որին նաև ասում են թավա։

Սաջ
Տեսակխոհանոցային պարագա
Ենթատեսակkitchen utensil?
Առաջացման երկիրՀինդուստան
Հիմնականմետաղ
 Tava Վիքիպահեստում

Սպասք խմբագրել

Սաջ (saj tava կապակցության մեջ թավա բառն ունի հնդկա-արիական ծագում և նշանակում է պատրաստել (ուտելիք)[1])։ Գոգավոր կամ գրեթե հարթ տապակ է, որը սովորաբար պատրաստված է լինում թուջից, բարձրածխածնային պողպատից կամ ալյումինից[2]՝ երբեմն էմալապատված կամ չկպչող ծածկույթվ[3][4]։ Տապակի հակառակ կողմը օգտագործում են բլիթներ և այլ տեսակի հացաբուլկեղեն պատրաստելու համար, օրինակ՝ պիտա կամ գյոզլեմե[5][6]։

Բաղադրամասեր խմբագրել

Ադրբեջանում և Թուրքիայում սաջը ավանդաբար պատրաստում են գառան մսից։ Մյուս բաղադրամասերն են կենդանական ճարպը (սովորաբար դմակ) և բանջարեղենը. Այստեղ կան մի շարք տարբերակներ և համակցություններ, օրինակ՝ կարտոֆիլ, լոլիկ, սմբուկ և քաղցր պղպեղ, նաև գլուխ սոխ և սխտոր[7]։ Գառան միսը կարելի է փոխարինել հորթի կամ ճտի մսով։ Կարելի է ավելացնել դդմիկ, լոբի, սունկ[8], նաև կանաչեղեն, իսկ մատուցելիս՝ նռանհատիկներ[9]։

Պատրաստում և մատուցում խմբագրել

Պատրաստման ընդհանուր սկզբունքը հետևյալն է․ սկզբում սաջ-տապակի մեջ լցնում են ամենախիտ և ամենապինդ մթերքները (մսից սկսած), այնուհետև բանջարեղենները՝ ըստ խտության նվազման (օրինակ՝ սկզբում ավելացվում է կարտոֆիլը, հետո՝ լոլիկները), պարբերաբար ավելացնում են աղ և կտրատված կանաչի։ Արդեն պատրաստ մթերքները վերցնում են թավայի վրայից կամ տանում են թավայի ծայրերը (այստեղ ջարմաստիճանը ավելի ցածր է)[9]։ Ավանդական ձևով ուտեստը մատուցում են հենց թավայի մեջ (որտեղ ավելացնում են պատրաստման սկզբում մյուսներից առանձնացրած բաղադրամասերը)[7]։ Ուտեստի վրա ցանում են կանաչի և նռան հատիկներ, մատուցում են բլիթների կամ լավաշի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «A dictionary of Urdu, classical Hindi, and English». Dsalsrv02.uchicago.edu. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. Petrina Verma Sarkar, "What Is an Indian Tawa?", The Spruce Eats April 13, 2019 Արխիվացված Հունվար 8, 2021 Wayback Machine
  3. Marie Simmons, Things Cooks Love: Implements, Ingredients, Recipes, 2008, 0740769766, p. 251
  4. Tarla Dalal South Indian Cooking. — Sanjay & Co. — 332 с. — ISBN 978-81-89491-79-6 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 13-ին.
  5. «Гёзлеме». Webspoon.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  6. Fodor's Travel Guides Fodor's Turkey. — Fodor's Travel, 2014-05-27. — 864 с. — ISBN 978-0-8041-4192-5
  7. 7,0 7,1 «Не только шашлыки: готовим садж!». www.sima-land.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  8. «Садж | Фоторецепт с подробным описанием от Харч.ру» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  9. 9,0 9,1 «Садж, пошаговый рецепт с фото». www.gastronom.ru/. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.