Մերխավ մուգան (եբրայերեն՝ מרחב מוגן‎ - պահպանվող տարածք), որը նաև հայտնի է որպես «միկլաթ» կամ որպես «մամադ», անվտանգության ուժեղացված սենյակ, որը Իսրայելի օրենքով պահանջվում է բոլոր նոր շենքերում[1]։ Մերխավ մուգանը համարվում է առավել նախընտրելի ռմբապաստարան, երբ նախազգուշացման ժամանակը շատ կարճ է բնակիչների որոշ հեռավորության վրա գտնվող ապաստարան հասնելու համար։ Այն նաև առաջարկում է բարձր աստիճանի պաշտպանություն հրթիռներից և քիմիական զենքից։

Մերխավ Մուգան
Իսրայելի Սդերոտ քաղաքում գտնվող հասարակական ապաստան Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաբունկեր
 • Ռմբապաստարան Խմբագրել Wikidata
ԵրկիրԻսրայել Խմբագրել Wikidata

Պատմություն խմբագրել

 
Թամա 38-ի համաձայն ամրացված շենք Հայֆայում

Անվտանգության սենյակները կառուցվում են 1951 թվականի քաղաքացիական պաշտպանության օրենքի հիման վրա, որը մի քանի վերանայման է ենթարկվել[2]։ Այն բանից հետո, երբ Պարսից ծոցի պատերազմում Իսրայելը ենթարկվել է Scud հրթիռների հարձակման, Իսրայելի ներքին ճակատի հրամանատարությունը սահմանել է քաղաքացիական պաշտպանության նոր ուղեցույցներ։ 1992 թվականին կազմվել են տեխնիկական բնութագրեր բնակելի տներում հատուկ պահպանվող տարածքների համար։ Մերխավ մուգանը կարող է դիմակայել սովորական զենքերի պայթյուններին և բեկորներին և առաջարկում է պաշտպանություն քիմիական և կենսաբանական զենքերից։ Ունի երկաթբետոնե պատեր և առաստաղներ՝ 20-30 սմ հաստությամբ հատակներ և հերմետիկ պողպատե դռներ և պատուհաններ[3]։  

Տեսակներ խմբագրել

  • Միկլաթ ցիբուրի (מקלט ציבורי) - հասարակական ապաստարան, մասամբ ստորգետնյա շինություն՝ տեղադրված բնակելի թաղամասերում։ Դրանք սովորաբար օգտագործվում են համայնքի կարիքների համար (ակումբներ, կրթության հաստատություններ և այլն)։ Պահպանվում է տեղական կառավարման և Home Front-ի կողմից։ Դրանք գտնվում են փողոցներում և հասարակական նշանակության օբյեկտների մոտ[4]։
  • Միկլաթ բեբայիթմեշուտաֆ (מקלט בבית משותף) - ապաստան համատիրությունում, շինություն, որը կառուցված է որպես համատիրություն հայտարարված շենքի մեջ (սովորաբար ցածրահարկ շենքում ) այն ներառում է բոլոր այն հարմարությունները, որոնք ունի հասարակական ապաստարանը, սակայն պահպանվում է շենքի բնակիչների կողմից։
  • Մերխավ մուգան դիրաթի (מרחב מוגן דירתי կամ ממ״ד) - տեղադրվում է բնակելի բնակարաններում
  • Մերխավ մուգան կոմատի (מרחב מוגן קומתי կամ ממ״ק) - ընդհանուր տարածք բազմաբնակարան շենքերում, որտեղ չկա Մերխավ Մուգան Դիրատի յուրաքանչյուր բնակարանում և այլ բազմահարկ շենքերում (հիմնականում գրասենյակներ և արդյունաբերություն)։
  • Մերխավ մուգան մոսադի (מרחב מוגן מוסדי կամ ממ״מ) - տեղադրված է յուրաքանչյուր հասարակական կառույցում։
 
Սդերոտում Մերխավ մուգան դիրաթիի ամրացված սենյակների կառուցումը որպես գոյություն ունեցող շենքի հավելում, որը կատարվել է Քասամ հրթիռների դեմ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել