Հունան, նահանգ Չինաստանում, Յանցզի գետի միջին հոսանքների և Դունտինհու լճի ավազանում։ Տարածությունը 210 հզ. կմ² է, բնակչությունը՝ 37,18 մլն (1973), վարչական կենտրոնը՝ Չանշա։ Նահանգի արևմուտքում և հարավում տիրապետում են լեռներն ու բլուրները, կենտրոնական մասում և հյուսիսում՝ հարթավայրերը։ Կլիման մերձարևադարձային է, մուսսոնային։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակվում է նահանգի տարածքի 1/5%-ը։ Մշակում են բրինձ, եգիպտացորեն, ցորեն, գարի, ճենականեփ, բամբակ, թեյ, կանճրակ, գետնընկույզ, ջուտ, ծխախոտ։ Զբաղվում են նաև այգեգործությամբ, ձկնորսությամբ, ձկնաբուծությամբ, անասնապահությամբ, փայտանյութի մթերմամբ և տունգի յուղի ստացմամբ։ Զարգանում է լեռնահանքային արդյունաբերությունը, գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունը։ Արդյունահանվում է ծարիր, կապար, ցինկ, վոլֆրամ, մանգան։ Կան սննդի, թղթի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ, արհեստագործություն։

Վարչական բաժանում խմբագրել

Հունանը բաժանված է օկրուգային 13 վարչական և 1 ինքնավար միավորի, որոնք ուղղակիորեն ենթարկվում են նահանգային իշխանություններին։

Քարտեզ Հայերեն անուն Չինական անուն Փինյին Կարգավիճակ
 
1 Չանշա 长沙市 Chángshā shì Վարչական միավոր
2 Չանդե 常德市 Chángdé shì Վարչական միավոր
3 Չենչժոու 郴州市 Chénzhōu shì Վարչական միավոր
4 Հենյան 衡阳市 Héngyáng shì Վարչական միավոր
5 Հուայհուա 怀化市 Huáihuà shì Վարչական միավոր
6 Լոուդի 娄底市 Lóudǐ shì Վարչական միավոր
7 Շաոյան 邵阳市 Shàoyáng shì Վարչական միավոր
8 Սյանտան 湘潭市 Xiāngtán shì Վարչական միավոր
9 Իյան 益阳市 Yìyáng shì Վարչական միավոր
10 Յունչժոու 永州市 Yǒngzhōu shì Վարչական միավոր
11 Յուեյան 岳阳市 Yuèyáng shì Վարչական միավոր
12 Ճանծիածիե 张家界市 Zhāngjiājiè shì Վարչական միավոր
13 Չժուչժոու 株洲市 Zhūzhōu shì Վարչական միավոր
14 Սյանսի-Տուցզյա-Մյաոսկի ինքնավար միավոր 湘西土家族苗族自治州 Xiāngxī Tǔjiāzú Miáozú zìzhìzhōu Ինքնավար միավոր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 645